Այս տարվա ընթացքում գրանցվել է 1946 պատահար, զոհվել է 147 մարդ. ՆԳՆ
2024 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում գրանցվել է 1946 պատահար, անցած տարվա նույն ժամանակահատվածում` 2090։ Պատահարների հետևանքով այս տարի զոհվել է 147 մարդ, անցած տարի` 142, այս տարի վիրավորվել է 2760 մարդ, անցած տարի` 2918: Վիճակագրական տվյալները ներկայացնում է ՆԳՆ-ն։
Այսօր հանրապետությունում կա հաշվառված 901 967 տրանսպորտային միջոց, որի գրեթե կեսը ներմուծվել է 2019 թվականից ի վեր: Այս ոչ լրիվ հինգ տարվա ընթացքում ներմուծվել է 413 911 մեքենա:
«Պատահարների պատճառները կարելի է բաժանել երկու խմբի: Առաջինում ներառենք ճանապարհների վատ լուսավորությունը, ճանապարհների թերի վիճակը և թերի կահավորվածությունը: Երկրորդ խմբի պատճառները կարող ենք ամփոփել երկու բառով` մարդկային գործոնը»,- նշում են ՆԳՆ-ից։
2024 թ. առաջին կիսամյակում Երևանում գրանցվել է մարմնական վնասվածքով ՃՏ 983 պատահար, 38 մահ, 1150 վիրավոր: Անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է 973 պատահար, 38 մահ, 1162 վիրավոր: Մահերի գերակշիռ մասը վրաերթի հետևանք է:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին