Սննդաբան. Ինչու է ծիրան ուտելուց հետո որոշ մարդկանց մոտ որովայնի ցավ առաջանում
Որոշ մարդիկ ծիրան ուտելուց հետո կարող են զգալ որովայնի ցավ: Ինչո՞ւ է դա տեղի ունենում։ Դիետոլոգ, սպորտային սննդաբան Աննա Կորոբկինան բացատրել է, որ ծիրան ուտելուց հետո որովայնի ցավը կարող է ի հայտ գալ երեք դեպքում՝ եթե շատ են կերել, եթե կերել են դատարկ ստամոքսին, եթե տառապում են գրգռված աղիքի համախտանիշով։
«Արդարության համար նշեմ, որ նման ազդեցությունը կարող է լինել ոչ միայն ծիրանի դեպքում։ Ցավեր կարող են առաջացնել կազմի մեջ պարունակող մրգային թթուները, ինչպես նաև մանրաթելերը, որոնք մեծ քանակությամբ կարող են հանգեցնել ավելորդ գազերի առաջացման»,- նշել է մասնագետը։
Բացի այդ, ծիրանը պարունակում է FOODMAP միացություններ՝ կարճ շղթայով ածխաջրեր, որոնք թերի և վատ են ներծծվում աղիքներում: Գրգռված աղիքի համախտանիշ ունեցող մարդկանց մոտ դրանք կարող են առաջացնել հիվանդության սրացում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան