Զորավարժություններին ադրբեջանական բանակը մարտական պատրաստության է բերել С-300-ը
Ադրբեջանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ստորաբաժանումները հատուկ տակտիկական վարժանքներ են անցկացրել։ Այս մասին հայտնում է այդ երկրի պաշտպանության նախարարությունը։
Ըստ տեղեկությունների, զորավարժությունների ընթացքում С-300 «Фаворит» զենիթահրթիռային համակարգերի դիվիզիոնների մարտական անձնակազմը, տեխնիկան մարտական պատրաստության բերելով, շարժվել է դեպի դիրքային տարածքներ, կատարել ելման դիրքեր վերաբաշխման, տարածքի նախապատրաստման և քողարկման առաջադրանքներ։
«Զորավարժությունների հիմնական նպատակը զինծառայողների տեսական գիտելիքների և գործնական հմտությունների բարձրացումն է, ինչպես նաև հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների մարտունակության բարձր մակարդակի պահպանումը»,- ասված է պաշտպանության գերատեսչության հաղորդագրությունում։