Ապագան Հայաստան-Իրան-Հնդկաստան ռազմավարական համագործակցության պլատֆորմինն է. քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.
«Ապագան Հայաստան-Իրան-Հնդկաստան ռազմավարական համագործակցության պլատֆորմինն է։
Որպես տարածաշրջանային դաշինք, այն հնարավորություն կտա Հայաստանին երկարաժամկետ զարգացման և ռազմավարական պլանավորման։
Հայաստան-Իրան-Հնդկաստան եռանկյունին հնարավորություն է Հայաստանի համար դեպի տաք ջրեր ելքի, իսկ Հնդկաստանի և Իրանի համար` դեպի Սև ծով և Եվրոպա ելքի։
Մյուս կողմից խոսքը անշուշտ տնտեսական ասպեկտից բացի վերաբերվում է նաև անվտանգային կոնֆիգուրացիայի ձևավորմանը և Հարավային Կովկասում հակակշիռների մրցունակ մեխանիզմի ներդրմանը։
Հայաստանի համար ամենահուսալի անվտանգային մեխանիզմը թերևս տարածաշրջանում ամրապնդվելն է, ինչը հնարավոր չէ արտատարածաշրջանային դերակատարների միջոցով, քանզի նրանց շահերը տարածաշրջանի խաղացողների հետ հաճախ հակընդդեմ է, ինչը հղի է տարածաշրջանում նոր դիմակայության վտանգով, ինչպես նաև հարափոփոխ շահերի պարագայում` նաև տարածաշրջանում քաղաքականության փոփոխմամբ։
Ուստի շարունակում եմ պնդել, որ տարածաշրջանում նոր անվտանգային և քաղաքական կոնֆիգուրացիան նախ և առաջ պետք է կառուցել տարածաշրջանային պլատֆորմի միջոցով, որտեղ միակ հավանականն ու գործունը այս պահին մնում է Հայաստան-Իրան-Հնդկաստան պլատֆորմը, զուգահեռ` Վրաստան Հունաստան (և Կիպրոս) -Ֆրանսիա, որոնց ամբողջությունը միայն կապահովի Հայաստանի անկանգ զարգացումը»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան