Կանադան կոչ է անում քաղաքացիներին պատրաստվել նոր վիրուսի, որն ավելի վտանգավոր կլինի, քան COVID-19-ը
Կանադայի կառավարությունը հայտարարել է մոտալուտ վիրուսային սպառնալիքի մասին։ Իշխանությունները հանձնարարականներ են տվել՝ զգուշացնելով քաղաքացիներին նոր վիրուսին պատրաստվելու անհրաժեշտության մասին, որն ավելի վտանգավոր կլինի, քան Covid-ը։ Այս մասին գրում է Daily Mail-ը։
Փաստաթղթում ասվում է, որ նոր վիրուսը կարող է առաջացնել հիվանդացության և բարձր մահացության լուրջ բռնկում տարեցների շրջանում։ Գործատուներին խորհուրդ է տրվում պատրաստվել այն փաստին, որ նոր համաճարակի ժամանակ մարդիկ ստիպված կլինեն ինքնամեկուսանալ։
Իշխանությունները հորդորում են պատրաստվել սպառողների պահանջարկի փոփոխություններին: Հնարավոր է ընդհատումներ լինեն բենզինի, դեղորայքի, սննդամթերքի մատակարարման հարցում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին