ՌԴ ՊՆ-ն կոշտ պատասխան է խոստացել Կուրսկի ատոմակայանի վրա Կիևի հարձակման դեպքում
Ռուսաստանն անմիջապես կպատասխանի Կուրսկի ատոմակայանին հարվածելու Ուկրաինայի ցանկացած փորձին։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Եթե Կիևի ռեժիմն իրականացնի մայրցամաքի եվրոպական մասում հսկայական տարածքների ռադիոակտիվ աղտոտմամբ տեխնածին աղետի առաջացմանն ուղղված իր հանցավոր ծրագիրը, ապա անմիջապես կձեռնարկվեն կոշտ ռազմական և ռազմատեխնիկական պատասխաան միջոցներ»,- հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։
Ընդգծվում է, որ պաշտպանության նախարարությունը լրջորեն է վերաբերվում անկախ ուղիներով ստացված տեղեկատվությանը Կուրսկի ատոմակայանի վրա Կիևի հարձակման նախապատրաստման մասին։
Հաղորդագրության համաձայն, այս գործողությունները դիտվում են որպես Միջուկային ահաբեկչության ակտերը ճնշելու մասին կոնվենցիայի ուղղակի խախտում։
Հարակից հրապարակումներ`
- Մարտական գործողությունների հետևանքով Կուրսկի մարզում զոհված կամ տուժած հայեր չկան. Դերենիկ Կոշտոյան
- ՀԱՊԿ-ն արձագանքել է Կուրսկի շրջանի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակմանը
- Կիևը խոստովանել է, որ ռուսական հարձակումը չի դանդաղել Կուրսկի շրջանում հարձակման ֆոնին
- Բորելը Կուլեբային հայտնել է Կուրսկի շրջանի վրա հարձակումներին իր աջակցության մասին
- Կուրսկի շրջանում 12 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 121-ը՝ վիրավորվել. Նահանգապետ
- Կուրսկից տարհանել են ավելի քան 76 հազար մարդու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան