Մեսսին 50 հազար եվրոյի հայց է ներկայացրել բնապահպան ակտիվիստների դեմ
Արգենտինայի հավաքականի և «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին դատական հայց է ներկայացրել Futuro Vegetal (Բուսական ապագա) բնապահպանական կազմակերպության դեմ՝ պահանջելով 50 հազար եվրո փոխհատուցում Իբիցայում իր առանձնատունը ներկով պատելու համար։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Օգոստոսի սկզբին Futuro Vegetal-ի անդամները սև և կարմիր ներկի մի քանի տարաներ էին նետել Մեսսիի տան պատերին: Նրանք բացատրել են, որ իրենց ակցիան ուղղված է հարուստ մարդկանց դեմ, որոնք, իրենց կարծիքով, պատասխանատու են կլիմայական ճգնաժամի համար։
Ակտիվիստները Մեսսիի տան ընտրությունը բացատրում են նրանով, որ Իբիցայի արևմտյան ափին գտնվող առանձնատունը երկար ժամանակ դատարկ է եղել։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին