Հասարակություն 17:01 17/08/2024 Հայաստան

Եթե այսպես շարունակվի, Երևանն ուղղակի ապրելու քաղաք չի լինելու. Սիլվա Ադամյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը պարբերաբար հրապարակում է Երևանում մթնոլորտային օդի որակի մասին տեղեկատվություն։ Հիմնականում փոշու, ծծմբի երկօքսիդի, երբեմն նաև ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Panorama.am-ի հետ զրույցում բնապահպան Սիլվա Ադամյանն ասաց, որ Երևանում օդի աղտատվածության խնդրի մասին վաղուց են բարձրաձայնում, սակայն պատկան մարմինների կողմից քայլեր չձեռնարկելու հետևանքով այդ խնդիրը տարեցտարի ավելի է խորացել։

«Խնդրի պատճառը նախ ուրբանիզացիան է՝ քաղաքի վերակառուցումը։ Հիմա նոր գլխավոր  պլան են մշակել քաղաքի համար։ Չեմ ծանոթացել, բայց քննարկումներին ներկա ճարտարապետների փոխանցմամբ, բավականին խիտ կառուցապատում է  նախատեսվում, բարձրահարկ շենքեր։

Ամենավատն այն է, որ կառուցապատման հետ միասին բնապահպանական որևէ նորմ չի պահպանվում կապված փոշու, շինարարական տեխնիակայի արտանետումների հետ։ Իրականում բոլոր այն տարածքները, որտեղ շինարարություն է  ընթանում, անընդհատ ջրցան մեքենաներ պետք է աշխատեն, որպեսզի փոշի չառաջանան։ Երևանը գտնվում է կիսաանապատային գոտում, միշտ քամիներ կան։ Տարիների շարունակ գիտնականներն աշխատել են կանաչ շերտ ստեղծելու ուղղությամբ, որպեսզի ծառերը պահեն քամիները, չազդեն մարդու առողջության, շրջապատի վրա։

90-ականներից ինտենսիվ կառուցապատում է, չնայած բազմիցս անկախ ճարտարապետները, բնապահպաները պնդել են, որ պետք է ճիշտ մոտեցմամբ, ուղղությամբ լինի կառուցապատումը։ Ցավոք սրտի, ականջալուր չեն եղել, տարեցտարի փոշու արտանետումները շինարարական աշխատանքների պատճառով ավելանում են, ինչն էլ բերում է  բազմաթիվ խնդիրների»,- մանրամասնեց Ս.Ադամյանը։

Նա հիշեցրեց, որ քաղաքում ու հարակից տարածքներում հատվել են կանաչ տարածքներ՝  Դալմայի, Նորքի այգիները, «Մկոյի անտառը», կառուցվել են են հսկա շենքեր և այս ամենը չէր կարող անպատասխան մնալ բնության կողմից։ 

«Փոշին դուրս է գալիս, քամին փոշին տանում է Երևանի Կենտրոն, քանի որ ցածրադիր է, և ամբողջ Կենտրոնում մարդիկ շնչում են աղտոտված փոշի։ Սա հեքիաթ չէ, իրականություն է։

Բացի այդ,  նաև մեզ մոտ շատ են հին մեքենաների ներմուծումը, որոնք արտանետում են վնասակար գազեր։ Այդ ամենն ազդում է մարդկանց թոքերի վրա, ալերգիկ ֆոն է ստեղծում, օնկո հիվանդությունների պատճառ կարող է լինել»,- ասաց բնապահանը։

Նա ընդգծեց, որ առողջապահության նախարարությունը,  բժիշկները, մասնագետները պետք է ահազանգեն այս մասին։

«Երևանն աշխարհի ամենաղտոտված քաղաքներից մեկն է։ Մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի Երևանը հասնի այս վիճակին՝ անկառավարելի շինարարություն,  արտանահետումներով լինի հին մեքենաներ։

Այս ամեն ինչը եթե շարունակվի, Երևանն ուղղակի ապրելու քաղաք չի լինելու։

Սևանա լճի պատմությունն է լինելու։ Սրանից տասը տարի առաջ ասում էինք՝ աշխարհում կլիմայական փոփոխություններ են, շատ արագ կտեսնենք Սևանի ծաղկումը։ Մեզ ձեռք էին առնում, ասում էին՝ Սևանի մասնագետ չեք, չեք հասկանում։ Հիմա կասեն քաղաքի կառավարման մասնագետ չեք։ Ասում եմ՝ արագ է դա լինելու, դրան գումարվելու է կլիմայական փոփոխությունները, շոգը»,- ասաց Ս.Ադամյանը։

Նա նաև նշեց, որ Երևանում հատվել են մեծ ծառերը, տնկվել են ծառեր, որոնք սպեցիֆիկ չեն Երևանի, Հայաստանի, լանդշաֆտին ու կլիմայական պայմաններին. «Այդպես մենք ոչ թե գեղեցկացնում ենք, այլ սպանում ենք քաղաքի շրջապատը»։

Բացի այդ, բնապահպանի խոսքով, շատ վատ են աշխատում, տեսչական վերահսկող մարմինները։

Սիլվա Ադամյանի խոսքով, առկա խնդիրները լուծելու համար պետք են լոււրջ, վերապատրաստված մասնագետներ։

«Արտասահմանում գոյություն ունի քաղաքային մենեջմենթ մասնագիտություն։ Մարդիկ հատուկ սովորում են ինչպես կառավարել քաղաքի շրջապատը։ Դրա մեջ մտնում է  բնապահպանություն, սոցիալական խնդիրներ, ենթակառուցվածքներ։

Մենք ունեինք նման  մասնագետներ, բայց մեծ մասն աշխատանք չունենալու պատճառով մեկնել են արտերկիր։ Նրանք կարող էին բան տալ այս երկրին, բայց քանի որ նրանց հաշվի չառան, մարդիկ հեռացել են»,- ասաց նա։

Սիլվա Ադամյանի խոսքով, պետք է մասնագետների ահազանգը տեղ հասնի, մարդիկ խելքի գան ու հասկանան, թե ինչ է կատարվում քաղաքում։

«Նաև կենցաղային կուլտուրան է մեզ մոտ պակասում, քաղաքը աղբի մեջ կորած է։ Բայց ամենուր է այդպես, ուղղակի պետք է լինեն փողոցները մաքրողներ։ Մեզ մոտ չկան, ուրեմն քաղաքային իշխանությունները լավ չեն կազմակերպում, վճարում, որ մարդիկ գան ու աշխատեն։ Աղբն այդպես օրերով, ամիսներով մնում է։ Տեսեք, Հայաստանում ինչպիսի հիվանդություններ են տարածվում։ Կան հիվանդություններ, որոնք տարածում են թափառող կենդանիները։ Եթե Երևանում որևէ համաճարակ բռնկվեց, մեր վիճակը լավ չի լինելու։

Երևանն էկոլոգիական առումով դատապարտված է, դառնալու է մի քաղաք, որտեղ մարդիկ չեն ուզելու ապրել.  չեն ուզելու ապրել՝ բնապահպանական խնդիրների պատճառով։

10 տարի հետո շատ ավելի ծանր է լինելու մեր վիճակը, եթե չունենանք երկիրը, քաղաքը սիրող պատկան մարմիններ և մասնագետներ, որոնք արդեն արված սխալները  կշտկեն։ Հնարավոր է շտկել կանաչ գոտիներով, կանաչ բակերով, այնպիսի կառուցապատումով, որը վնաս չի հասցնի քաղաքին»,- ասաց Սիլվա Ադամյանը։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:46
Նիկոլ Փաշինյանը ցնցված է Թուրքիայում տեղի ունեցածից
Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ցնցված է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգությունից։ «Բոլուի լեռնադահուկային...
Աղբյուր` Panorama.am
15:37
«Սահակյանց» ստուդիային տարածքից զրկելու կառավարության որոշումը Դավիթ Սահակյանցը կապում է իր քաղաքական հայացքների հետ
Հայաստանի կառավարության 2024 թվակաի դեկտեմբերի 27-ի որոշմամբ Երևանի Վարդանանց փողոցի 30 հասցեում գտնվող «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն...
Աղբյուր` Panorama.am
15:28
Ինքնաառաջադրվել է Փաստաբանների պալատի խորհրդի անդամի 15 թեկնածու
Փետրվարի 10-ին կայանալիք Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովում կայանալու է նաև ՀՀ Փաստաբանների պալատի խորհրդի ընտրությունը։ Խորհրդի անդամի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Տիգրան Ավինյանը հանդես եկավ հայտարարությամբ տրանսպորտի գնի նոր փոփոխությունների մասին
Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ պատրաստվում են փետրվարի 11-ին կայանալիք ավագանու նիստում փոփոխություններ...
Աղբյուր` Panorama.am
15:01
Մասիս Մելքոնյանի կազմը ստում է. դատարանի որոշումը Գարիկ Գալեյանին չի ուղարկվել
Այսօր հայտնի դարձավ, որ թեև 44-օրյա պատերազմի նահատակ հերոս Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի վերաբերյալ դատավոր Մասիս Մելքոնյանի կողմից...
Աղբյուր` Panorama.am
15:01
Սա հնարավորություն՝ ձեզ հետ միասին, ձեռք-ձեռքի տված, աշխատելու. Արսեն Թորոսյան
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Առողջապահության հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ....
Աղբյուր` Panorama.am
14:50
Քրեական ոստիկանները բացահայտեցին ավազակության դեպքը. օտարերկրացի երիտասարդները ձերբակալվել են
Հունվարի 21-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 3 անհայտ անձինք իր բնակության վայրում բացահայտ...
Աղբյուր` Panorama.am
14:45
ՊՆ-ին կից կոլեգիայի նիստ է հրավիրվել
Հունվարի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
14:33
Գումարները պետք է հետ վերադարձվեն, կարծում եմ՝ առաջիկա օրերին արձագանք կունենանք. Ժաննա Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին
«Սպասում ենք կազմակերպության արձագանքին և մեր գործողությունները պարզ են՝ պայմանագրի դրույթներից ելնելով նախատեսում ենք, որ գումարների...
Աղբյուր` Panorama.am
14:10
Վարուժան Գեղամյան. Հեշտ կռահելի է, թե ինչ են պլանավորում մարզել և ինչ նպատակով Թուրքիա-Ադրբեջան երկյակը
Հունվարի 20-ից Կարսի շրջանում՝ Հայաստանի Հանրապետության սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա սկսվել են և մինչև փետրվարի 7-ը շարունակվելու...
Աղբյուր` Panorama.am
13:48
ՔՊ-ն առաջադրեց և 64 կողմ, 1 դեմ ձայներով Արսեն Թորոսյանին ընտրեց Առողջապահության հանձնաժողովի նախագահ
«ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել էր Արսեն Թորոսյանի թեկնածությունը և ԱԺ 107 պատգամավորից...
Աղբյուր` Panorama.am
13:41
Փաշինյանի աներձագն ամուսնալուծվել է. նա մանրամասներ ներկայացրեց իր տան թալանի մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը Ագզային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:26
Բաբկեն Թունյանը տրանսպորտի թանկացման հարցում համակարծիք է Փաշինյանի ու Աննա Հակոբյանի հետ
ԱԺ «Քաղաքացիական պահմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն այն կարծիքին է, որ հնարավոր չէ առանց ուղեվարձի վերանայման...
Աղբյուր` Panorama.am
13:25
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Երևանում հունվարի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում 22-ի ցերեկը, 23-ին, 26-27-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
13:16
Ելույթիս ընթացքում ես քննադատել եմ ՔՊ-ին, այսինքը՝ իշխող կուսակցությանը. ՔՊ-ական պատգամավոր
«Հանդիպել եմ մամուլի նման հրապարակումների և պետք է ասեմ, որ ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը, որևէ ծեծկռտուք և որևէ վեճ...
Աղբյուր` Panorama.am
13:13
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին
ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հունվարի 21-ին՝ ժամը 12։05-ի սահմաններում,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ինչու է Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել ԲԴԽ անդամի իր թեկածությունից
«Քիչ առաջ Ալեքսանդր Սիրունյանը, ով առաջադրված էր որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու, հանդես եկավ հայտարարությամբ և իր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Հանրությունը սպասում է, որովհետև այն միայն ԱՆԻՖ-ում 10 մլրդ դրամի մսխում չէ. Թադևոս Ավետիսյան
«Իմ թույլ տալն այնքան էլ էական չէ, հանրությանը, այնուամենայնիվ, շատ  է հետաքրքրում, որովհետև խոսքը 10 մլրդ ՀՀ դրամի մասին է»,-...
Աղբյուր` Panorama.am
12:14
Եթե կա մեկը, որին պետք է խորհուրդ տալ կրթվել ու չդոփել տեղում, ապա դա այսօրվա քաղաքային իշխանությունն է. Պիպոյան
«Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր քաղաքացիական անհնազանդության ակցիան իրականացնելու»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
12:14
Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից
Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:39
600 դրամով դիզել կա՞, 470 դրամով կուզե՞ք, բերեմ. Պիպոյանը՝ քաղաքապետարանի պաշտոնյաներին
«Հիմա ես քաղաքային իշխանություններին ասում եմ՝ դուրս եկեք փողոց, տեսեք՝ 600 դրամով դիզել կա՞։ 470 դրամով դիզել ուզո՞ւմ եք բերեմ, ձեր...
Աղբյուր` Panorama.am
11:34
Ռուսաստանցի գործարարի՝ «Ջերմուկ»-ի շշից խմելուց հետո մաhվան դեպքով հարուցված քրեական գործը կասեցվել է. փաստաբան
Անցած տարի փետրվարի 13-ին «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո մահացած վլադիկավկազցի ձեռնարկատեր, բարեգործ Օլեգ Գուսովի ընտանիքի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Ադրբեջանի օկուպացրած տարածքներում մնացած տրանսպորտային միջոցների վրա առայսօր գույքահարկ է գոյանում. Արմեն Խաչատրյան
«Վերջին 4 տարիների ռազմական գործողությունների ժամանակ մենք ունենք տասնյակ, եթե չասեմ հարյուրավոր տրանսպորտային միջոցներ, որոնք մնացել են...
Աղբյուր` Panorama.am
11:00
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ընթացող ասուլիսում ներկայացնում է պաշտոնական փաստաթղթեր, որոնք վկայում են,...
Աղբյուր` Panorama.am
10:52
Այսօր ոչ թե զուտ ընդդիմությունն է Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ երկրի իրողությունները. Վիգեն Հակոբյան
Փորձագիտական շրջանակներում կարծիք է գերակայում, որ Ալիևի հայտարարությունները նախապես քննարկվում են Փաշինյանի հետ և դրանք վերջինիս ձեռնտու են...
Աղբյուր` Panorama.am
10:38
Զելենսկին Եվրոպայից խնդրել է 200 հազար խաղաղապահ
Ուկրաինային անհրաժեշտ է առնվազն 200 հազար եվրոպացի խաղաղապահ՝ Ռուսաստանի հետ հակամարտության ավարտից հետո անվտանգությունն ապահովելու համար։...
Աղբյուր` Panorama.am
10:13
Շվարցենեգերը՝ Թրամփի պատճառով ԱՄՆ-ից հեռանալու լուրերի մասին
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը մեկնաբանել է այն լուրերը, թե պատրաստվում է հեռանալ ԱՄՆ-ից՝...
Աղբյուր` Panorama.am
10:12
Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման.ՊԵԿ
ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների մասով սահմանվել է շեմ՝ 300 հազար դրամ, և մինչև այդ շեմը ստացված եկամուտները կարող են չհայտարարագրվել...
Աղբյուր` Panorama.am
09:36
Այս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Աբրահամյան
«Արդյո՞ք աշխարհաքաղաքական դերակատարները նոր խաղի կանոններ կսահմանեն, թե՞ կշարունակի աշխարհը շարժվել «ջունգլիների օրենքներով»»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}