Քոքոբելյանի` իբր ծեծելու և խմբով վրան միզելու նոր գործի հետ ևս ես որևէ կապ չունեմ. Սուրեն Մանուկյանը՝ բանտից
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանը քրեակատարողական հիմնարկից հայտարարություն է տարածել, որը ներկայացված է yerkir.am կայքում.
«Կարևոր լուր Խաչատուր Քոքոբելյանի մասին։
Ըստ շրջանառվող լուրերի՝ Խաչատուր Քոքոբելյանը, չբավարարվելով իր հորն առևտրի և առևանգման առարկա դարձնելու անմարդկային ու անբարոյական արարքից, և տեսնելով, որ «առևանգված» հայրը` Գրիշա Քոքոբելյանը չի ցանկանում անառակ որդու կողմից կազմակերպված կեղտոտ ու զազրելի սատանայական խաղին մասնակից դառնալ, նոր ու ավելի մեծ սրիկայություն է մտածել։
Ասում են նա ամբողջովին թրջված վիճակում ներկայացել է տարածքային ոստիկանության բաժին և հայտարարել է, որ իրեն մի քանի հոգով նախապես ծեծել են և խմբով միզել վրան։ Ոստիկանությունը բարեխղճորեն նրանից վերցրել է մեզաթրջված հագուստը և իրականացնում է օպերատիվ հետախուզական աշխատանքներ`ակցիայի մասնակիցներին հայտնաբերելու համար։ Ես մտավախություն ունեմ, որ այս ամենն արվում է՝ իմ դեմ նոր մեղադրանք առաջադրելու, ինձ այդ ակցիայի հետ արհեստականորեն կապելու և անազատության մեջ պահելու նպատակով (քանի որ նախկինում իմ դեմ ներկայացված մեղադրանքն անհիմն է, շինծու, լկտի ու արհեստական և դատավորներին դրել է շատ անհարմար վիճակի մեջ)։
Ես՝ Սուրեն Մանուկյանս, նախապես հայտարարում եմ` ինչպես հոր «առևանգման», այնպես էլ այս գործի հետ որևէ առնչություն չունեմ։
Հրավիրում եմ բոլոր իրավասու մարմինների ուշադրությունը։
Հարգանքներով՝ Սուրեն Մանուկյան»։
Հարակից հրապարակումներ`
- Հետախուզում է հայտարարվել Խաչատուր Քոքոբելյանի եղբոր 23-ամյա տղայի նկատմամբ
- Քոքոբելյանի հոր առևանգման գործով երկու կալանավորված կա
- Քոքոբելյանի հորն անվնաս վերադարձնելու դիմաց գումար են պահանջել․ Ոստիկանություն
- Հորս առևանգման փաստով քիչ առաջ ձերբակալվեց ՀՅԴ ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանը․ Խաչատուր Քոքոբելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան