Ժամանակակից փրկարարական նավակները կտեղակայվեն Սև ծովի ափի երկայնքով
Վրաստանի րտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը
որոնողափրկարարական աշխատանքների արդյունավետությունը բարձրացման նպատակով ձեռք է բերել վեց նոր արագընթաց փրկարարական նավ։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի ՆԳՆ-ն։
«Ժամանակակից նավակները կտեղակայվեն Սև ծովի ափի երկայնքով և արդյունավետ են ինչպես ծովում, այնպես էլ գետում՝ փրկարարական և որոնողական աշխատանքների ժամանակ։ Նավակները հագեցած են ժամանակակից տեխնոլոգիաներով։ Դրա վրա տեղադրված են ջրի հատակի սկանավորման միջոցներ»,- 1tv.ge-ի հաղորդմամբ, ասված է ՆԳՆ տարածած տեղեկատվության մեջ։