Իրանի հարվածի ձգձգումը կարող է կապված լինել այդ գործողության մասշտաբայնության հետ. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Տարբեր երկրների հետախուզական ծառայությունները, գրեթե ամենօրյա ռեժիմով, կանխատեսումներ են անում Իրանի` Իսրայելի ուղղությամբ մասշտաբային հարվածների մասին:
Չնայած այն հանգամանքին, որ որոշ շրջանակներ իրանական հարվածի ձգձգումը կապում են գաղտնի ռեժիմով բանակցությունների հետ, առավել հավանական է, որ դրա հիմքում երկու այլ առանցքային գործոն կա:
Առաջին, ցանկացած գործողության արդյունավետության հիմքում անկանխատեսելության գործոնն է. Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի առաջնորդին խոցելուց հետո անմիջապես գործողության գնալը խիստ կանխատեսելի էր և դրան հակազդելն առավել հեշտ կլիներ:
Երկրորդ, Իրանի հարվածի ձգձգումը կարող է կապված լինել այդ գործողության մասշտաբայնության հետ, որը մանրամասն պլանավորվում է և կարող է ռեգիոնում չսահմանափակվել տեղային օպերացիայով ու լայնամասշտաբ պատերազմի վերածվել»։