Ռուս բլոգերը խորհուրդ է տալիս աղջիկներին Երևանում փակ հագնվել, քանի որ կարող են բախվել անցանկալի մեկնաբանությունների
Երևան կատարած իր շրջագայությունից հետո պետերբուրգցի հայտնի բլոգեր Քսենիան կիսվել է տպավորություններով։ Այս մասին գրում է АБН24-ը։
Նրա համար գլխավոր հայտնագործությունը հայերի մեծ սերն է աղի նկատմամբ. բոլոր ճաշատեսակներին ավելացնում են աղ։ Քսենիայի խոսքով, իրեն զարմացրել է նաև կանանց նկատմամբ տղամարդկանց չափազանց մեծ ուշադրությունը։ Բլոգերը նշել է, որ Հայաստանում աղջիկներին խորհուրդ են տալիս ավելի փակ հագնվել, քանի որ հաճախ կարող են բախվել անցանկալի մեկնաբանությունների։
Քսենիան դժգոհություն է հայտնել գեղեցկության և բժշկության ոլորտում ծառայությունների բարձր գներից, որոնք ոչ միշտ են համապատասխանում որակին։ Նա նաև նշել է, որ Երևանը հարմար չէ գնումների համար. այնտեղ հագուստը թանկ է։
Նշել է, որ իր համար տհաճ անակնկալ է եղել ծխողների առատությունը, այդ թվում՝ հանրային սննդի վայրերում։ Բացի այդ, բլոգերը հատկապես ուշադրություն է հրավիրել օդի վատ որակի և ամառվա անտանելի շոգի վրա։
Քսենիան նաև դժգոհել է, որ Հայաստանում բնակարաններում կարելի է գտնել կարիճներ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան