Պուտինի այցը Բաքու կարող է մեկնաբանվել որպես աջակցություն կողմերից մեկին՝ Ադրբեջանին. Դմիտրի Դրիզե
Կրեմլը հայտարարել է ՌԴ նախագահի՝ Ադրբեջան պաշտոնական այցի մասին։ Վլադիմիր Պուտինը Բաքու կայցելի օգոստոսի 18-ին և 19-ին։ Բանակցություններից հետո նախատեսվում է երկու ղեկավարների համատեղ հայտարարություն։ Այցի մասին տեղեկտավության տարածմանը զուգահեռ Մոսկվայի և Երևանի միջև հերթական կոշտ երկխոսությունը եղավ։ ՌԴ ԱԳՆ-ն դժգոհություն էր հայտնել հայոց պատմության դասագրքի նոր հրատարակության կապակցությամբ։ ՀՀ ԿԳՄՍ-ն այդ հայտարարության հաջորդ իսկ օրը հայտնեց, որ դասագիրքը խմբագրելու է։
«Կոմերսանտ FM»-ի քաղաքական մեկնաբան Դմիտրի Դրիզեն չի բացառում, որ Պուտինի այցը Բաքու նույնպես որոշակի ազդանշան կլինի հայկական կողմի համար։
«Վլադիմիր Պուտինը պետական այցով մեկնում է Ադրբեջան, որի վերաբերյալ մանրամասները քիչ են. բանակցություններից հետո սպասվում է պետությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը։ Մինչդեռ այս իրադարձությունը կարծես թե չափազանց կարևոր է, մասնավորապես, քանի որ այստեղ հստակ, ոչ այնքան հաճելի ազդակ կա Հայաստանից, որի հարաբերություններ Ռուսաստանի հետ, հատկապես վերջին շրջանում չափազանց դժվար է անամպ գնահատել։
Այս առումով անհնար է անտեսել երկու երկրների միջև հերթական սկանդալը՝ այժմ պատմական հողի վրա։ Ավագ դպրոցի 8-րդ դասարանի դասագրքում նշվում է «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին»։ Խոսքը 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի արդյունքների մասին է։ Մոսկվան այս փաստն անվանել է պատմության ակնհայտ վերաշարադրում, մինչդեռ, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, հայկական պետականության կայացման գործում հիմնարար դեր են խաղացել Ռուսական կայսրությունը, ապա՝ ԽՍՀՄ-ը։ Ի դեպ, Երևանը խոստացել է մեղմել ձևակերպումը, մասնավորապես, հանել այնտեղ նշված «անեքսիա» բառը...
Սա ընդամենը ևս մեկ օրինակ է, թե ինչպես են զարգանում իրադարձություններն այսօր: Թեև, անկեղծ ասած, քաղաքական իրավիճակից ելնելով պատմություն վերաշարադրելն այնքան էլ ճիշտ չէ բոլոր տեսանկյուններից, և առավել ևս՝ արագ փոփոխություններ կատարելը, քանի որ ինչ-որ մեկին ինչ-որ բան դուր չի եկել դասագրքում: Բայց ինչ վերաբերում է վերը նշված փաստերին, ապա հարց է հնչում՝ իսկ պատմական արդարությունը ո՞ւր մնաց: Իսկ եթե քաղաքական իրավիճակ փոխվի, այդ դեպքում ի՞նչ պետք է անեք։ Մեր սերունդները մեզ դա չեն ների։ Ցավոք սրտի, այս պրակտիկան տարածված է շատ տեղերում, ոչ միայն Հայաստանում...
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր դեռ չի ստորագրվել։ Ուստի դժվար չէ գալ այն եզրակացության, որ Պուտինի պետական այցը Բաքու կարող է մեկնաբանվել որպես աջակցություն կողմերից մեկին, այն է՝ Ադրբեջանին»,- գրում է Դմիտրի Դրիզեն։
Հեդվածն ամբողջությամբ՝ այս հղումով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան