Լուկաշենկոն ասել է, որ մարդկանց նախապատրաստում է նախագահի պաշտոնից իր հեռանալուն
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հանրապետության բնակիչներին նախապատրաստում է ապագայում պետության ղեկավարի պաշտոնից իր հեռանալուն։
«Բոլորն այսպես են մտածում. «30 տարին երկար ժամանակ է, խենթություն է»։ Նման մարդիկ ընդամենը մի քանիսն են, ովքեր աշխատել են 30 տարի որպես նախագահ»: Եվ մարդիկ սովորել են նրան՝ ահա նա է և ուրիշ ոչ մեկը: Սա սխալ է: Ես չեմ ուզում, որ լինի ոչ հիասթափություն, ոչ էլ ձախողում»,-ասել է Լուկաշենկոն «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Շաբաթվա լուրեր» հաղորդմանը տված հարցազրույցում։
«Վերջերս մենք սահմանադրությունը փոփոխությունների ներքո վերակառուցեցինք, բայց մենք չենք ուզում, որ ինչ-որ հեղափոխություն լինի։ Ես ոչ թե հեղափոխական այլ ովոլութցիոն փոփոխության կողմնակից եմ։Մենա յաս տարիներին շատ բան արեցիոնք, որպեսզի կառուցենք այն, ինչը դուք տեսնում եք։ Ոմանց այն դուր է գալիս, ոմանց դուր չի գալիս, բայց ընդհանուր առմամբ մարդիկ իրենց հարմարավետ են զգում»,-հավելել է Լուկաշենկոն:
Հարակից հրապարակումներ`
- Լուկաշենկոն հայտարարել է, թե ԱՊՀ երկրները չեն կարող առանց Ռուսաստանի
- Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսի ռազմաօդային և հակաօդային պաշտպանության ուժերը պատրաստվածության վիճակի բերելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան