Պուտինն ու Ալիևը կքննարկեն հայ- ադրբեջանական կարգավորման հարցը
Իլհամ Ալիևի հետ Վլադիմիր Պուտինի բանակցությունների թեմաներից մեկը լինելու է ադրբեջանա-հայկական կարգավորումը։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այն հետևում է Ռուսաստանի ղեկավարի Բաքու պետական այցի մասին հրապարակված նյութերից։
«Նախագահները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային քաղաքականության արդի հարցերի, մասնավորապես՝ հայ- ադրբեջանական կարգավորման թեմայի շուրջ»,- ասվում է փաստաթղթում։
Նշվում է, որ առանցքային խնդիրները մնում են խաղաղության պայմանագրի ստորագրումը, ադրբեջանա-հայկական սահմանի սահմանագծումն ու սահմանազատումը, տարածաշրջանում տնտեսական և նյութատեխնիկական կապերի ապաշրջափակումը։ Դրա համար հիմք պետք է հանդիսանան 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերը։
Մոսկվան հաստատում է իր պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը։
Փաստաթղթում նշվում է նաև Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության դինամիկ զարգացումը։
Հարակից հրապարակումներ`
- Կրեմլը հայտնել է, թե այսօր ինչ են քննարկելու Պուտինը և Ալիևը
- Oգոստոսի 18-19-ը Պուտինը պետական այցով կգտնվի Ադրբեջանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան