Երևանում բախվել են «BMW» մոտոցիկլն ու «Opel»-ը
Օգոստոսի 18-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ Ջրաշխարհի հարևանությամբ, բախվել են «BMW» մակնիշի մոտոցիկլը և «Opel» մակնիշի ավտոմեքենան։
«Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։Մոտոցիկլավարի հետ եղել է նաև ուղևոր, բարեբախտաբար նա չի տուժել։Վիրավորին առաջինն օգնության են հասել Opel-ի վարորդը և ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները։
Օպերատիվ է գործել շտապօգնության բժիշկներն հերթապահ խումբը։Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում բուժօգնություն են ցուցաբերել, ապա պարեկները պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են Opel-ի վարորդի, մոտոցիկլավարի և վիրավորի ինքնությունը»-հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Գյումրիում վթարի ենթարկված շտապօգնության մեքենայով տեղափոխվող հղի կինը ծննդաբերել է
- Հղի կնոջը տեղափոխող շտպօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել