Մահացել է Ալեն Դելոնը
89 տարեկան հասակում մահացել է Ալեն Դելոնը։ Այդ մասին գրում Agence France-Presse-ը;
Նշվում է, որ նա մահացել է օգոստոսի 17-ի լույս 18-ի գիշերը Սուլս կոմունայի իր տանը (Ֆրանսիայի կենտրոնական Լուարե դեպարտամենտ)՝ շրջապատված երեք երեխաներով և ընտանիքով։
Դերասանը 1990-ականների վերջից հազվադեպ է երևացել էկրանին, նա հայտարարել էր կինոարտադրությունից հեռանալու մասին։
2019 թվականին Դելոնը ինսուլտ էր տարել։ 2022 թվականին նրա որդին՝ Էնթոնին թողարկեց ինքնակենսագրություն, որտեղ նա պատմում էր իր հոր հետ անձնական զրույցների մասին։ Մասնավորապես, նա գրել է, որ Դելոնը էֆթանազիա է խնդրում, եթե հանկարծ հայտնվի կոմայի մեջ, և նրա կյանքը կախված լինի կենսաապահովման համակարգից։
Վերջին տարիներին արտիստի առողջական վիճակը վեճերի առարկա է դարձել նրա ընտանիքի անդամների և մտերիմների միջև։ Հաղորդվել է, որ դատախազությունը նախաքննություն է սկսել
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը սահմանափակել է Ալեն Դելոնի գործունակությունը
- Ալեն Դելոնը նոր ֆիլմում մարմնավորել է ինքն իրեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան