«Grand Chess Tour: Saint Louis 2024» արագ և կայծակնային շախմատի մրցաշարում Լևոն Արոնյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից հայտնում են.
«Սենթ Լուիսում ավարտվեց «Grand Chess Tour: Saint Louis 2024» արագ և կայծակնային շախմատի շրջանային մրցաշարը:
Մրցաշարի մասնակիցներն էին գրոսմայստերներ Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան, Յան Նեպոմնյաշչին, Նոդիրբեկ Աբդուսատորովը, Ալիռեզա Ֆիրուզջան, Ուեսլի Սոն, Ռամեշբաբու Պրագնանանդհան, Լենիեր Դոմինգեսը, Լևոն Արոնյանը և Մաքսիմ Վաշիե-Լագրավը:
Լարված և հետաքրքիր պայքարից հետո լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը.
1-ին տեղ՝ Ալիռեզա Ֆիրուզջա
2-րդ տեղ՝ Ուեսլի Սո
3-րդ տեղ՝ Հիկարու Նակամուրա
Լևոն Արոնյանը 36 հնարավորից վաստակեց 19 միավոր և զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ Նակամուրայից հետ մնալով ընդամենը կես միավորով»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան