«Երեխան պետք է լիներ, հրամանը վերևից էր տրվել, բարեխոսը Հայկս է».Ծնվել է հերոսացած Հայկ Թովմասյանի եղբայրը
Լույս աշխարհ է եկել հայրենիքն անձնվիրաբար պաշտպանելիս անմահացած Հայկ Թովմասյանի եղբայրը՝ Ռոբերտը:
Սեդա Սարգսյանն ասաց, որ փոքրիկի ծնունդը շատ բան է փոխել ընտանիքում։
«Հայկը միշտ շուրթերիս է, անընդհատ իր հետ խոսում է, ասում եմ՝ ուզում եմ, որ դու էլ լինես, տեսնես եղբորդ»,- աստում է տիկին Սեդան։
Նա նշեց, որ հղիանալու որոշումը կայացրել է այն ժամանակ, երբ վերջին անգամ Հայկին տեսել է երազում։
«Հարցրեցի՝ բա ո՞ւր ես, անհանգստանում էի։ Ասաց՝ կասեմ... Պարզվեց, որ հղի եմ; Երևի իր ասելիքը հենց Ռոբ էր, որ պետք է ծնվեր»,- ասաց տիկին Սեդան և հավելեց. «Երեխան պետք է լիներ, հրամանը վերևից էր տրվել, բարեխոսը Հայկս է»։
Հարակից հրապարակումներ`
- Ծնվել է պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի եղբայրը՝ կրտսեր Գևորգը
- Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Արման Սիմոնյանի եղբայրը