Ադրբեջանը պետք է օգտվի COP29-ի ազդակից՝ Հայաստանի հետ խաղաղություն կնքելու համար․«EUobserver»
«EUobserver» պորտալը գրում է․
Այս տարի ՄԱԿ-ի գլխավորած կլիմայական համաժողովը (COP29) տեղի կունենա Ադրբեջանում, մի երկրում, որը մեծապես կախված է հանածո վառելիքից և հայտնի է մարդու իրավունքների երկարատև խախտումներով:
Ադրբեջանի կառավարությունը այս միջոցառումը ներկայացնում է որպես առաջին «COP հանուն խաղաղության», բայց թե դա ինչ է նշանակում, հատկապես պատերազմող Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների համար։
EUobserver պորտալը հղում անելով Եվրոպական հանձնաժողովին (ԵՀ),նաև գրում է, որ Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանից առաջ։
«Եկել է ժամանակը վճռական քայլեր ձեռնարկելու դեպի կայուն և տևական խաղաղություն․ Ադրբեջանը պետք է օգտվի COP29-ի ազդակից՝ Հայաստանի հետ խաղաղություն կնքելու համար»,-մեջբերում է հրատարակությունը ԵՀ ներկայացուցչի խոսքերը։
Աղբյուրը, վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչին, գրում է․ «Առաջվա պես լուրջ խոչընդոտներ կան մոտ ժամանակներս խաղաղության պայմանագրի ստորագրման համար, իսկ ԵՄ-ի՝ որպես ազնիվ միջնորդի դիրքորոշումը խարխլված է»։