Բյուլբյուլօղլին կոչ է արել չքաղաքականացնել Բաքվով և Երևանով անցնող երթուղի բացելու ԱՄՆ-ի գաղափարը
Կենտրոնական Ասիայից Ադրբեջանի և Հայաստանի տարածքով նոր ճանապարհ կառուցելու ԱՄՆ նախագիծը չպետք է քաղաքականացվի։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու այցի նախօրեին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին։
Վաշինգտոնը դիտարկում է Ռուսաստանն ու Չինաստանը շրջանցելով նման տրանսպորտային ճանապարհ բացելու ծրագրերը։ «Ես չէի քաղաքականացնի այս հարցը, փաստն այն է, որ տրանսպորտային ցանկացած նախաձեռնություն ամենևին չի նշանակում, որ երբ բացվի նոր միջանցքը, բոլորն անմիջապես կթողնեն արդեն իսկ փորձարկված ու հարմար ճանապարհը։ Այն բացարձակապես այդպես չի լինում։ Դա շատ ժամանակ է պահանջում, միջոցների մեծ ներդրումներ և շատ երկրների համաձայնություն»,-նշել է Մոսկվայում Ադրբեջանի՝ արդեն նախկին դեսպանը։
Նա նշեց, որ տրանսպորտային կապի տարբերակների բազմազանությունը միայն ավելի շատ պայմաններ է ստեղծում բիզնեսի զարգացման համար։
«Ի՞նչ է տրանսպորտային միջանցքը, դա ապրանքների և մարդկանց փոխադրման հնարավորություն է, որքան շատ ճանապարհներ, այնքան ավելի հարմար է առևտուր անելը և զարգանալ։ Ցանկացած ճանապարհ տարածքների զարգացումն է»,-եզրափակել է Փոլադ Բյուլբյուլօղլին։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը ցանկանում է «երթուղի բացել Ադրբեջանով և Հայաստանով». Ջեյմս Օ՛Բրայն
- Սյունիքը կարելի է փրկել. այդ միջին միջանցքը շատ հանգիստ կարելի է տեղափոխել. Աբրահամ Գասպարյան