Քաղաքական 15:01 19/08/2024 Հայաստան

Առաջարկում եմ [email protected] և [email protected] հասցեներին հաղորդագրություն ուղարկել. Էդգար Ղազարյան

«Մեր քաղաքացիներին սրանք սպանում են ու մնում են անպատիժ»,-ասուլիսում հայտարարեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունին և նշելով, որ որևէ մեկը պատասխանատվություն չկրեց դրա համար։

Երաժշտություն, բան է դրած էդ տեսանյութի հետ, թե վարչապետն այդ չոլում ինչպես է խմում

Հայ ժողովրդի գլխին իշխանությունների բերած ողբերգությունները չպետք է մոռանալ, ինչքան էլ  փորձեն դրանք փառատոններով մոռացության մատնել։

Այդ թվում ալկաշության համահայկական փառատոնը, որի մեկնարկը տրվել է Արագածոտնի մարզի չգիտեմ, թե որ գյուղից։ Մի քանի գյուղացի որոշել են բնության գրկում խմել, տեսագրությունից երևում է, որ ոչ մի առիթ չկա, ուղղակի հավաքվել են և Նիկոլ Փաշինյանն ինչ գիտեր, որ նրանք ինչ-որ տեղում խմում են։

Ինքը առանց պաշտոնական գործի հայտնվում է այնտեղ, Գնելի հետ։ Վերջինս էլ՝ դաշտային շորեր հագած։ Բայց Գնելը գիտեր, որ նրանք այնտեղ խմելու են գնացել, նստում են խաշլամա են անում։

Այդ տեսագրության սկզբի մասը ցերեկ է, իսկ երբ Փաշինյանն ասում է, թե ինքը պետք է գնա, զբաղված է, արդեն գիշեր է։ պատկերացնում եք, թե քանի ժամ է այնտեղ խմել։

Այդ նկարահանումը պատահական չի արևվել, այլ պրոֆեսիոնալ ձևով և մոնտաժվել էր ուղեկցող երաժշտությամբ։

Երաժշտություն բան է դրած էդ տեսանյութի հետ, թե վարչապետն այդ չոլում ինչպես է խմում։

Ես առաջարկում եմ, գյուղացիներն, որ եթե նպատակ ունեն գնան բնության գիրկ խմելու, իմեյլի հասցե ասեմ գրեք՝ [email protected] և [email protected] երկու հասցեներին հաղորդագրություն ուղարկեք, որ տղամարդկանցով գնում են, ենթադրենք՝ Խաչագյոլեր խմելու, որպեսզի վարչապետը գա մասնակցի։ Դրա հետ էլ պետք է ուղարկեք տեղանքի հասցեն, հեռախոսահամարը  և մի լուսանկար խմելու վայրից։


Ռուսաստանից նայում տեսնում են, որ այդպիսի հայտարարություն արած մարդը՝ Իոնիսյանը  ՀՀ կառավարությունում մասնակցում է հակակոռուպցիոն  խորհրդի նիստին


Պատկերացնում եք՝ պետական երկօրյա այցով Ադրբեջանում գտնվող պուտինը Ալիևի հետ պետք է քննարկեն տարածաշրջանային անվտանգության հարցերը և այդ ընթացքում Ալիևի օգտանկան Հիքմեդ Հաջիևը բերում է  Ալիևին հեռախոսով ցույց է տալիս Փաշինյանի արածը, կամ Պուտինի օգնականը բերում ասում է, որ Փաշինյանը բանաստեղծություն է արտասանում։ Պուտինը կասի՝ բա երեկ խմո՞ւմ է։ Օգնականը կպատասխանի. «Այո, խմելուց հետո է գրել բանաստեղծությունը»։ Այսինքը Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները մեզ վերաբերող հարցեր են քննարկում, իսկ Փաշինյանը գնում է ալկաշության փառատոն, սիրողական լողի, «վարչապետի գավթ» փառատոն ու փառատոնների մի շարք է սկսվել մեր երկում, այդպիսի քաղաք չկա, որ փառատոն չլինի։

Էս երկիրը փառատոնների մեջ է՝ մի քեֆ-ուրախություն է, էլ դու սուս, այնպիսի տրամադրություն է, որ աշխարհրի ոչ մի երկում նման բան չկա։

2018 թվականի ադրբեջանաթուրքական հեղափոխությունից հետո ՌԴ նախագահը երբևէ Հայաստան պետական կամ պաշտոնական այցով չի եկել։

Ես ուզում եմ հիշեցնել, թե ինչ տեղի ունեցավ, երբ 2018 թվականին Պուտինն եկավ Հայաստան։ Էն ժամանակ Ռոբերտ Քոչարյանն արդեն անազատության մեջ էր գտնվում։ Այդ ընթացքում հասարակության մեջ լուր տարածեցին, որ հնարավոր է, որ Պուտինը գնա և ԱԱԾ մեկուսարանում հանդիպի Ռոբերտ Քոչարյանին։ Բնականաբար նման բան չէր կարող լինել...Բայց այդ նույն այցի ընթացքում ՌԴ դեսպանատանը Պուտինը հանդիպել էր Ռուբերտ Քոչարյանի տիկնոջը և որդուն։

Մեր հասարակության երևելի անձանցից մեկը, բոլորիս կողմից շատ սիրված «Հասարակության մեջ մեծ հեղինակություն վայելով» Դանիել Իոնիսյանը հայտարարեց, որ եթե պուտինը գնա Քոչարյանի հետ հանդիպման՝ դուռը կփակենք, ինքն էլ կմնա այնտեղ։ Պուտինը, իհարկե, անհանգստացավ դրանից, չգնաց հանդիպման և մնաց ազատության մեջ։

Բայց դրանից հետո Դանիել Իոնիսյանը ոչ թե պարսավանքի արժանացավ, թե՝ էս ինչ ես խոսում, ինչպես կարելի է պետության ղեկավարի նկատմամբ նման կարծիք արտահայտել», այլ դրանից հետո կառավարությունում սկսեց մասնակցել տարբեր քննարկումների։ Օրինակ Ռուսաստանից նայում տեսնում են, որ այդպիսի հայտարարություն արած մարդը ՀՀ կառավարությունում մասնակցում է հակակոռուպցիոն  խորհրդի նիստին, ընդգրկված է սահմանադրական փոփոխությունների խորհրդի կազմում, ընդգրկված է Հասարակական խորհրդի կարզմում։ Այսինքը ինքն սկսեց ունենալ ավելի հասարակական ընդգծված դեր կառավարության կողմից։ 
Պատկերացրեցք, որ Այսօր պուտինն այցելել է Ադրբեջան և այնտեղ ինչ-որ «Իոնիսյան» հայտարարի, որ Պուտինին պետք է նստացնեն բանտ և հայտնվի Ադրբեջանի կառավարությւոնում... Նման բան հնարավո՞ր է։ 

Այդպես են ձևավորվում պորբլեմները, ողբերգությունները, դժբախտությունները հասարակական կյանքում և միջազգային հարաբերությւոններում։

Մակրոնը Հայաստանի տարածքը՝ Արցախը Ադրբեջանին հանձնող միակ եվրոպացի պաշտոնյան  է


Հիմա խոսում են, որ Ֆրանսիայի նախագահը պետք է գա Հայաստան և հնարավոր է՝ Սեպտեմբերի 21-ին, անկախպության օրը, որ ընդգծի անկախության նշանակությունը։ Իհարկե, կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի՝ Իրական Հայաստանի անկախության մասին բանաստեղծությունը սովորած կգա։  Նույնիսկ այդ բանաստեղծությունը կթարգմանվի և կտպագրվի ֆրանսիական մամուլում։

Բաց ես այցին ընդառաջ ուզում եմ մի բան հիշեցնել, որ  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր որոշմամբ փաստացի դարձավ հայ ժողովրդի ամենամեծ թշնամիներից մեկը։ Որովհետև ինքն է այն միակ եվրոպական երկրի պաշտոնյան, որը ստորագրել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ի պրահային հայտարարությունը, որով Հայաստանի սուվերեն տարածք հանդիսացող Արցախն ապօրինաբար հանձնվել է Ադրբեջանին՝ դրանով խախտելով ԵՄ-ի կողմից Հայաստանի հետ ստորագրած  Եվրոպական խորհրդարնում վավերացրած Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատներում վավերացված Հայաստան-ԵՄ Սեպայի համաձայնագիրը, որտեղ հստակ կետ կա ԼՂՀ խնդրի կարգավորման մեխանիզմների վերաբերյալ։ 

Էմանուել Մակրոնն այն անձն է, որ ստորագրել է նաև Գրանադայի հայտարարությունը։ Այսինքը՝ Մակրոնը Հայաստանի տարածքը՝ Արցախը Ադրբեջանին հանձնող միակ եվրոպացի պաշտոնյան  է։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թափառող շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Կրիշտիանու Ռոնալդուն մի քանի ամիս առաջ բացել է իր YouTube ալիքը։ Պորտուգալացին կայծակնային արագությամբ ձեռք է բերել բաժանորդներ. այժմ ալիքին...
Աղբյուր` Panorama.am
12:16
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բարբոքը Բաքվում կայացած COP29-ի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն Ադրբեջանում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) 29-րդ նստաշրջանում իր առաջին...
Աղբյուր` Panorama.am
11:37
Visa-ն խտրականություն է դնում ԶԼՄ-ների միջև՝ սահմանափակելով աշխատանքը
«Պարզում ենք, թե ինչ սկզբունքով են ընտրվել ԶԼՄ–ները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները»։
Աղբյուր` Panorama.am
11:28
Ցավն էլ պետք է չափ ունենա. Ավտովթարի հետևանքով մահացել է պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրը
Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Արթուր Խաչատրյանը։ Նա 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրն է։ Մինչ այդ ընտանիքը 17...
Աղբյուր` Panorama.am
11:27
Պեսկով. Ռուսաստանի խնդիրը ոչ թե միգրանտներն են, այլ անօրինական ներգաղթյալները
Ռուսաստանի համար խնդիրը ոչ բոլոր միգրանտներն են, որոնք երկիր են ժամանել, այլ միայն նրանք, ովքեր անօրինական կերպով գտնվում են Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում հասել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}