Բանավոր բողոք է ստացվել «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի վերաբերյալ. ԿԳՄՍՆ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի այս տարվա մրցաշարի մասնակցության վերաբերյալ ստացվել է բանավոր բողոք, որի շուրջ ներկայում ընթանում է ուսումնասիրություն, և առաջիկայում արդյունքների մասին հանրությանը կտեղեկացվի: Միաժամանակ նշենք, որևէ հաղթողի դեռևս չի տրամադրվել համապատասխան դրամական խրախուսում՝ մինչև հարցի վերջնական պարզաբանումը:
Հանրապետությունում «լողի մասսայականացման և առողջ ապրելակերպի քարոզման նպատակով» օգոստոսին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում երրորդ անգամ անկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը: