«Հայփոստի»-ի 1-ին հարկի խանութների տերերին շենքից հանում են
Գլխավոր փոստի շենքի 1–ին հարկի խանութների սեփականատերերն այսօր աղբամաններով փակել էին Սարյան փողոցը: Սպուտնիկ Արմենիայի հաղորդմամբ, նրանք կառավարությունից փոխհատուցում են պահանջում, քանի որ «ՀայՓոստի» շենքում ստեղծվում է համաշխարհային առևտրային կենտրոն։
Անհատ ձեռնարկատեր Ռոման Վարդանյանն ասել է, որ որ պահանջում են տարածքի տրամադրում, որ իրենց գործունեությունը չդադարի։ «Այնքան գումար պետք է տան, որ կարողանանք գնալ նոր բիզնես հիմնել, մոտավոր 20.000 եվրոյի կարգի»,- ասել է նա։
Երևանի «Մայր Հայաստան» խմբակցության անդամներն ահազանգում են, որ կառավարության որոշմամբ, այս մարդիկ պետք է շենքն ազատեն։
«Բոլորն այստեղ օրվա հարց են վաստակում, իսկ այս մարդկանց ուզում են այստեղից հանել, ինչ-որ գերակա շահ են ճանաչել այս տարածքը։
Այստեղ լինելու է բիզնես կենտրոն, իսկ բիզնես կենտրոնը գերակա շահ չէ»,- նշել է «ՀայՓոստի» աշխատակից ներկայացած Ստեփան Զարգարյանը։