Ո՛չ հաստատում, ո՛չ հերքում են, որ թուրքական Բայրաքթար ՏԲ2-ը երեկ գիշեր հատել է ՀՀ Սահմանը.Նաիրա Զոհրաբյան
«Այո ռադարներն արձանագրել են, որ երեկ ժամը 23։00-23։15-ի սահմաններում Բայրաքթար ՏԲ2 տիպի ԱԹՍ-ն Թուրքիայի տարածքից մուտք է գործել Հայաստանի տարածք»,- «Հայելի» մամուլի սրահում հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր նաիրա Զոհրաբյանը։
Նա նշեց, որ այդ ընթացքում Երևանի մի հսկայական հատված հոսանքազրկված է եղել։
«Աբսուրդն այն է, որ թուրքական Բայրաքթարը մուտք է գործում ՀՀ օդային տարածք և պաշտոնական որևէ հաղորդագրություն, ո՛չ հաստատում, ո՛չ հերքում սրան չկա։ Սա հերթական անգամ այն ամենի մասին է, որ մենք չունենք իշխանություն։ Ինչ-որ խումբ է, Ուրախների և հնարամիտների ինչ-որ խմբակ է, ոտանավոր գրող, խաշլամա ուտող, հեծանիվ քշող, լոբի մաքրող։ Ինչ-որ КВН-ի կլուբ է, որն ընդամենը զբաղված է սեփական բարեկեցությամբ և ժամանցով»,-հայտարարեց բանախոսը։
Նա նշեց, որ այդ իրավիճակն է, քանի որ Հայաստանում չա պետության մասին մտածող իշխանություն և ՀՀ-ի մասին բանակցում են առանց հայկական իշխանությունների մասնակցության։
Զոհրաբյանը որպես օրինակ բրեց նաև Բաքվում ընթացող Ալիև-Պուտին բանակցությունները, որի օրակարգում նաև հայ-ադրբեջանական հարաբերություններն են։
Հարակից հրապարակումներ`
- Ռումինիան Թուրքիային խնդրել է համատեղ «Բայրաքթար» արտադրել
- «Բայրաքթար»-ի կատարելագործված տարբերակը կարող է փոխանցվել Ուկրաինայի ԶՈւ-ին