ՌԴ-ն խոստացել է պատասխանել Ուկրաինայի վրայով ռուսական հրթիռները խոցելու Լեհաստանի փորձերին
Մոսկվան համարժեք պատասխան կտա, եթե Լեհաստանը փորձի որսալ Ուկրաինայի վրայով թռչող ռուսական հրթիռները։ Այդ մասին «ՌԻԱ նովոստի» տված հարցազրույցում ասել է ԱԳՆ երրորդ՝ Եվրոպական վարչության տնօրեն Օլեգ Տյապկինը։
«Եթե պաշտոնական Վարշավան ենթարկվի արկածախնդիր ազդակին և որոշի փորձել կասեցնել հեռահար զենքերը, որոնք օրինականորեն օգտագործվում են մեր զինված ուժերի կողմից՝ Ուկրաինայի տարածքից Ռուսաստան եկող ռազմական սպառնալիքները չեզոքացնելու նպատակով, ապա դրանց արձագանքը կլինի համարժեք և միանգամայն կոնկրետ»,-ասել է դիվանագետը։
Տյապկինի խոսքով Մոսկվան բազմիցս նշել է Կիևի ռեժիմի կողմից ռազմական գործողություններին արևմտյան երկրների հնարավոր անմիջական մասնակցության ռիսկերի մասին։
«Ոչ մեկի հետ այս հարցի շուրջ բանակցություններ չկան, մեր դիրքորոշումը քաջ հայտնի է և՛ Վարշավային, և՛ ՆԱՏՕ-ին»,- հավելել է դիվանագետը։
Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել էր, թե Վարշավան դիտարկում է Ուկրաինայի տարածքում ռուսական հրթիռները խոցելու հնարավորությունը։
Պաշտոնական Կիևը կոչ էր արել արևմտյան երկրներին իրենց տարածքից խոցել Ուկրաինայի վրայով թռչող հրթիռները։ Ֆրանսիական լրատվամիջոցները, հղում անելով ուկրաինացի պաշտոնյաներին, հունիսի վերջին գրեցին, որ Կիևը եվրոպական դաշնակիցներին դրդում է ոչ թռիչքային գոտի ստեղծել Արևմտյան Ուկրաինայում՝ հակաօդային պաշտպանության համակարգեր տեղակայելով Լեհաստանում և Ռումինիայում:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ՊՆ-ում հյուրընկալել են Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին և նոր ռազմական կցորդին
- Եվրո-2024. Լեհաստանի դեմ խաղում Մբապեն կլինի Ֆրանսիայի հավաքականի մեկնարկային կազմում
- Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
- Լեհաստանի հայտնել է, որ ռուսական թևավոր հրթիռը խախտել է իր երկրի օդային տարածքը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին