Երևանը սաբոտաժի է ենթարկում Սյունիքի մարզով հաղորդակցությունների ապաշրջափակման պայմանավորվածությունը. Լավրով
«Երևանն է, որ սաբոտաժ է անում Հայաստանի՝ Սյունիքի մարզով հաղորդակցությունների ապաշրջափակման մասին պայմանավորվածությունը, մինչդեռ Մոսկվան հանդես է գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուտափույթ ավարտի օգտին»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ինչ վերաբերում է Հայաստանի Սյունիքի մարզի հաղորդակցություններին, ապա, ցավոք, Հայաստանի ղեկավարությունն է, որ սաբոտաժի է ենթարկում պայմանավորվածությունը, որի ներքո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունն է։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»,- ասել է Լավրովը։
Նա ընդգծել է, որ այսօր գլխավորը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված մի շարք եռակողմ պայմանավորվածությունների ոգուն և տառին հետևելն է։
«Եռակողմ հանդիպումների և փաստաթղթերի հիմքում դրվածն այսօր մնում է լիովին արդիական»,- ասել է Ս.Լավրովը։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը. Պուտին
- Բաքուն ընդունելի է համարում ռուսական հարթակը Երևանի հետ բանակցությունների համար. Բայրամով
- Պուտինը նախատեսում է Փաշինյանին պատմել Բաքվում բանակցությունների արդյունքների մասին
- Պուտինն ու Ալիևը կքննարկեն հայ- ադրբեջանական կարգավորման հարցը