
Վրաստանի վարչապետը պատերազմի և խաղաղության մասին հայտարարություն է արել
Վրաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունները կդառնան յուրօրինակ հանրաքվե պատերազմի և խաղաղության հարցի շուրջ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Այս ընտրությունները չափազանց սկզբունքային են։ Սա հանրաքվե է խաղաղության և պատերազմի միջև»,- ասել է նա։
Քաղաքական գործիչը նշել է, որ վրաց ժողովուրդը նույնպես պետք է ընտրություն կատարի քարոզչության և ավանդական արժեքների միջև։
Կոբախիձեի խոսքով՝ ընտրություն կատարելը բավականին պարզ է, եթե առաջնորդվում ես բարոյականության սկզբունքներով՝ հանուն խաղաղության և լուսավոր ապագայի։