Պետք է վերանայենք տուգանքների չափը տվյալ խախտման համար. Ավինյանը՝ փոշեպաշտպանիչ ցանցեր չապահովելու դեպքերով
«Պետք է ուշադրություն դարձնել շինհրապարակների կահավորման, այսինքը՝ փոշեպաշտպանիչ ցանցերի ավելի մանրամասն կահավորման վրա, որովհետև տարբեր շինարարական կազմակերպություններ շատ տարբեր ձևի են այն կազմակերպում»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նոր հանձնարարական տվեց Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ եվրոպական շատ երկրներում գրագետ ձևով է իրականացվում փոշեպաշտպանիչ գործողությունները։
«Մասնավորապես՝ որոշակի հեռավորության վրա մետաղյա կառկաս է հավաքվում և դրա վրալ էլ հավաքվում է փոշեպաշտպանիչ ցանցերը։ Կարծում եմ, որ սա պարտադիր մեր ավագանու որոշման մեջ պետք է զետեղված լինի և երկրորդը «Երևանի ՏԻՄ» օրենքի կամ դրանից դուրս և երկրորդ՝ վերանայենք տուգանքների չափը տվյալ խախտման համար»,- ասաց Տիգրան Ավինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան