Հասարակություն 11:45 19/08/2024 Հայաստան

Վայոց ձորում գորշ արջերի «այցելությունները» հաճախակի են դարձել

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը սկսում է մարդ-վայրի կենդանի կոնֆլիկտի հաղթահարման խոշորագույն ծրագիրը Վայոց ձորում՝«Մեղմելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդ-վայրի կենդանի կոնֆլիկտը Հայաստանում»։ Ծրագիրը, որը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության Darwin Initiative-ի միջոցով, նպատակ ունի մեղմել կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդ-վայրի կենդանի աճող կոնֆլիկտը Հայաստանում:

Հիմնադրամից մանրամասնում են, եր Եղեգիս համայնքը Վայոց ձորի մարզում առաջատարն է մեղվաբուծութան ծավալներով։

«2020 թվականին ունեինք 5000 փեթակ մեղու, իսկ այժմ՝ 6300 փեթակ։ Այժմ Եղեգիս համայնքում մեղվաբուծությունը համարվում է 2-րդ տնտեսական ճյուղը»,- ծրագրի մեկնարկի միջոցառման ընթացքում ասել է Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը՝ ընդգծելով, որ վայրի կենդանիների, մասնավորապես՝ գորշ արջերի այցելությունները գյուղ հաճախ վնասներ են հասցնում տնտեսություններին։

Օրերս Վայոց ձորի Աղնջաձոր համայնքում տեղի է ունեցել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից նախաձեռնված առաջին հանդիպումը մարզի բնակիչների հետ, որով և ազդարարվել է ծրագրի մեկնարկը։

Վայոց ձորում գորշ արջերի այցելությունները հաճախակի են դարձել։ Կենդանիների նման վարքը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, այդ թվում՝ կենդանու սննդի և արեալների կրճատմամբ, իսկ կլիմայական փոփոխությունները սրում են իրավիճակը։ Բացի այդ, սննդի մատչելիությունը բնակավայրերում, օրինակ՝ չպաշտպանված մրգի այգիները կամ անփույթ թափված աղբը, գրավում են արջերին դեպի մարդկային բնակավայրեր:

Հանդիպմանը ներկա են գտնվել FPWC տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը, մարզի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարներ, FPWC ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ բազմաթիվ մտահոգ բնակիչներ։

Առաջիկա 3 տարիների ընթացքում իրականացվող այս ծրագրի շրջանակում նախատեսվում են մի շարք գործողություններ, որոնք ուղղված են լինելու մարդ-արջ կոնֆլիկտի հաղթահարմանը, ինչպես նաև՝ համայնքների կայուն զարգացմանը։   

Ծրագրի առաջնային նպատակներից մեկը համայնքային կարողությունների զարգացումն ու աղքատության մակարդակի կրճատումն է՝ այլընտրանքային եկամտի աղբյուրներ ձևավորելու միջոցով։ Նախատեսվում է տրամադրել էլեկտրական հովիվներ մեղվափեթակներն ու այգիները պաշտպանելու համար, տնկել և վերականգնել վայրի պտղատու այգիներ՝ ապահովելով հավելյալ սնունդ կենդանիների և բնակիչների համար, տեղադրել տեղեկատու ցուցանակներ արջերի վարքագծի վերաբերյալ, տրամադրել արջերին ոչ հասանելի աղբամաններ, նպաստել աղբահանության կանոնավոր իրականացմանը, նպաստել էկոտուրիզմի զարգացմանը՝ ներգարվվելով համայնքային բնակիչներին, իրականացնել տարածքների պահպանություն տեղի բնակիչների ներգրավմամբ։

Արդյունքում ծավալվել է ակտիվ քննարկում և պարզաբանվել են մարզի բազմաթիվ բնակիչներին հուզող հարցերը, այդ թվում՝ ծրագրի շրջանակում ի՞նչ տեսակի տնկիներ են տնկվելու, որքան ժամանակահատված է պահանջվելու պտուղներ ստանալու համար և անգամ, թե ինչպե՞ս կարելի է փշալարերի օգնությամբ ժամանակավորապես պաշտպանել այգիները։ Բնակիչները բարձրաձայնել են նաև կլիմայի փոփոխությունների հետևանքով առաջացած ջրի պակասի մասին, ինչի պատճառով ևս կենդանիները կարող են մոտենալ բնակավայրերին։ Ներկա բնակիչներից մեկը փաստել է, որ տարիներ առաջ FPWC կողմից այլ ծրագրի շրջանակում իրեն տրամադրված էլեկտրական հովիվները շատ օգտակար են եղել, քանի որ դրանց շնորհիվ նրա 40 մեղվափեթակները կրկնապատկվել են հասնելով 80-ի։ Հովիվների օգնությամբ արջերի հասցված վնասները կտրուկ նվազել են։

Ծրագրի բաղադրիչներից շատ կարևոր է կոնֆլիկտի կանխարգելումը, ինչը հնարավոր կլինի ներդրված տեխնոլոգիական լուծումների շնորհիվ, ինչպիսիք են արջերի վաղ ահազանգման համակարգերը և էլեկտրական ցանկապատերը:

«Կլիմայի փոփոխությունների ազդեցությամբ փոփոխվում է ամեն ինչ և անհրաժեշտ է, որ մարդիկ կարողանան ադապտացվել։ Այս նույն համատեքստում կենդանական աշխարհում էլ փոփոխություններ են լինում և կենդանիները նույնպես պետք է հարմարվեն»,- ասել է FPWC բնապահպանական ծրագրերի պատասխանատու Ծովինար Հովհաննիսյանը՝ շարունակելով,- «Այս երեք տարիների ընթացքում նախատեսվում է իրականացնել 50,000 վայրի պտղատու ծառերի տնկում։ Մենք ցանկանում ենք լրացնել այն ռեսուրսները, որոնք մարդիկ օգտագործում են և այդ նոր ռեսուրսները հասանելի կլինեն ինչպես ձեզ, այնպես էլ՝ կենդանիներին։ Մեր ծրագրի ամենակարևոր բաղադրիչներից մեկը համայնքի բնակիչների կարողությունների զարգացումն է, այսինքն դուք պետք է ձեռք բերեք գիտելիքներ և փորձառություն, որը շարունակաբար կկիրառեք»։

Քննարկման ընթացքում հավաքվածներն անդրադարձել են նաև մարդկանց կողմից իրենց իսկ տնտեսությունների թերի պաշտպանությանը։ Օրինակ, համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը նշել է, որ հաճախ հանդիպել է գյուղատնտեսական կենդանիների հոտերի, որոնք սարերում են եղել առանց հովվի և պահակ շան, իսկ այս դեպքում դժվար է գտնել «արջի մեղավորությունը»։ Հանդիպել է նաև դեպքերի, երբ գայլերի ոհմակի հարձակումները ներկայացվել է որպես արջի։

Ամփոփելով հանդիպումը FPWC տնօրեն Ռուբեն Խաչատրյանն ասել է, որ այստեղ խնդիրն այն չէ, որ մարզի բոլոր արջերը սոված են և գալիս են գյուղ, այլ այն, որ կան սահմանափակ թվով արջեր, որոնք մոտենում են մարդկանց բնակավայրերին՝ ինչ-ինչ պատճառներով սովորել են դրան. «Դուք պետք է հասկանաք, որ արջերին վերացնելով կամ թակարդ տեղադրելով այդ հարցը չի լուծվելու և դրա համար մենք ձեր կողքին ենք։ Մենք ամեն ինչ անում ենք, որ հնարավորինս շատ կարողանանք օժանդակել»։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:32
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու մարզպետ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ներկայությամբ հարվածել են միմյանց
ՔՊ փակ նախաձեռնող խմբի այսօրվա թեժ նիստը ավարտվել է քաշքշուքով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ...
Աղբյուր` Panorama.am
22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}