Հրդեհ՝ Արգել գյուղում
Օգոստոսի 19-ին, ժամը 14:27-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգել գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։28-ին, մարվել՝ 16։10-ին։ Ծածկի տակ այրվել են ավտոմեքենայի կուտակած պահեստամասեր, ծածկը (մոտ 20 քմ), մոտակայքում՝ մոտ 1200 քմ բուսածածկույթ, ջերմահարվել է 1 կոնտեյներ՝ ներսում մոտ 5 տ անասնակեր և ալյուր»,- ասվում է հաղորդագրությունում։