Ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց. վերադարձնել Բաքվում պահվող հայ գերիներին կամ վերանայել COP29-ը Ադրբեջանում անցկացնելու որոշումը
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյանի մոտ խաղաղ ակցիա է։ «Հայկանդուխտ» ավանդապաշատ ժողովրդավարական կուսակցության նախաձեռնությանը միացել են քաղաքացիներ, անհետ կորած զինծառայողների հարազատներ։ Ակցիայի մասնակիցները նամակ են հանձնում ՄԱԿ-ի գրասենյակ՝ ուշադրություն հրավիրելով Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների ու Բաքվում ապօրինաբար գերության մեջ պահվող հայ գերիների խնդրի վրա։
Կուսակցության ներկայացուցիչ Ռուզաննա Ստեփանյանը լրագրողներին ասաց, որ իրենք այս նամակով խորը մտահոգում ենք հայտնում ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերսանի 29-րդ նստաշրջանը Ադրբեջանում անցկացնելու որոշման վերաբերյալ։
«Մեր մտահոգությունները շատ հստակ են, այս որոշումը անհամատեղելի է ՄԱԿ-ի նպատակների և արժեքների հետ՝ հաշվի առնելով Ադրբեջանի անպատասխանատու վարքագիծը մարդու իրավունքների հարցերում։ Ադրբեջանի բանտերում շարունակում են անօրինական պահվել հայ գերիներ, ինչը հակասում է միջազգային իրավունքի նորմերին և մարդու իրավունքներին։ Ադրբեջանում բացակայում է անկախ դատական համակարգը, ինչը բացառում է հայ գերիների գործերի արդար քննությունն ու նրանց ազատ արձակումը։
Ադրբեջանն իրականարել է Արցախի բնակչության բռնի տեղահանում, ինչը համարվում է ցեղասպանության տեսակ՝ համաձայն Ցեղասպանության կոնվենցիայի։ Ադրբեջանը չի կատարել ՄԱԿ-ի պահանջներն Արցախի հարցի վերաբերյալ։
Սա ցույց է տալիս Ադրբեջանի անհարգալից վերաբերմունքը միջազգային կազմակերպությունների, միջազգային իրավունքի նկատմամբ։
Հայ գերիների վերադարձը լրջորեն վտանգված է: Մտավախություն կա, որ COP29-ից հետո Ադրբեջանը կարող է խոչընդոտել նրանց ազատ արձակմանը:
Հաշվի առնելով վերանշյալը՝ կոչ ենք անում ՄԱԿ-ին՝ պահանջել Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինաբար կալանքի տակ պահվող հայ գերիներին՝ հակառակ պարագայում վերանայել COP29-ը Ադրբեջանում անցկացնելու որոշումը մինչև բոլոր հայ գերիների ազատ արձակումը։
Հավատում ենք ՄԱԿ-ը որպես միջազգային խաղաղության, մարդու իրավունքների պաշտպան, պետք է գործի իր արժեքներին համապատասխան ու չթույլատրելի այս կարևոր միջոցառման անցկացումը մի երկրում, որը շարունակում է խախտել միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները»,- նամակի բովանդակությունը ներկայացրեց Ռ.Ստեփանյանը։
Հարակից հրապարակումներ`
- «COP29-ը կանցկացվի Ադրբեջանում, որն էթնիկ զտում իրականացրեց Արցախում»․ նամակներ՝ Լիբանանում հավատարմագրված դեսպաններին
- ՀՀ ՔԿ-ն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ քննարկել է Ադրբեջանում հայ գերիների հարցը
- Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է COP 29 կլիմայական գագաթաժողովին
- Ոգեշնչված եմ՝ հանդիպելով ամերիկահայերի նոր սերնդին, ովքեր պաշտպանում են Արցախի արդարությունը և հայ գերիներին ազատելու անհրաժեշտությունը. Բրեդ Շերման
- Amnesty International-ը COP29-ին ընդառաջ Բաքվին հորդորում է ազատ արձակել բոլոր անարդարացիորեն կալանավորվածներին
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը COP29-ի շրջանակներում կայցելի Բաքու
- Ճիշտ չէ գերիների վերադարձի հարցը փոխկապակցել խաղաղության պայմանագրի հետ. Արմեն Գրիգորյան
- Կոչ քաղհասարակությանը՝ չմասնակցել Ադրբեջանում կայանալիք COP 29-ին
- COP29 նստաշրջանը հյուրընկալող Ադրբեջանն աչքի է ընկնում մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով. Մերի Ռոբինսոն
- Ադրբեջանն ամենաաղտոտված և ամենաաղտոտող երկրներից է, պետք է բոյկոտել «COP29»-ի անցկացումն այդ երկրում․ փորձագետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան