Ըմբշամարտի Մ17 ԱԱ․ Սեյրան Կիրակոսյանը ժամանակից շուտ պարտության է մատնել ադրբեջանցի մարզիկին
Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչ հունահռոմեական ոճի ըմբիշ Սեյրան Կիրակոսյանը մեկնարկային գոտհեմարտում ժամանակից շուտ պարտության է մատնել ադրբեջանցի Աբդուլ Հասանովին:
Ս. Կիրակոսյանը Եվրոպայի պատանեկան առաջնության գործող փոխչեմպիոնն է։
Նշենք, որ մրցաշարն անցկացվում է օգոստոսի 19-25-ը։ Առաջնությանը մասնակցում է 576 ըմբիշ։ Առաջինը պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին