Մի ԴՆԹ համընկնումը տալիս են 6 տարբեր ընտանիքներին, մի ծնողի տվել են 3 ոտք. Անհետ կորած զինծառայողի մայր
«Անհետ կորածների ընտանիքներին ստելով, խաբելով, բերաններ փակելու համար ԴՆԹ-ներ են տվել։ Բայց մեր որոնողական աշխատանքների ընթացքում մեր քիթը մտցրեցիքն այնտեղ, որտեղ դրա իրավունքը չունեինք ու փաստերով համոզվեցինք, իմացաք, որ ԴՆԹ-ների հարցում ստել են»,- ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյանի մոտ ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց Արցախյան երրորդ պատերազմում անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանը։
Նա նշեց, որ Արմավիրում մի ԴՆԹ հակընկնումը տալիս են 6 տարբեր ընտանիքների, մի ծնողի տվել են 3 ոտք։
«Քանի որ պետությունն անհետ կորածների ցուցակներից հեռացրել է ԴՆԹ ունեցողների երեխաների անունները, բայց ամեն դեպքում մենք պահանջում ենք, պարտադրում ենք երեխաների անունը լինի անհետ կործաների ցուցակների մեջ ու դրանից հետո պարտադրելու ենք՝ մեր երեխաներին ողջ ու առողջ վերադարձնել։
Իրենք պարտավոր են մեր երեխաներին տալ ողջ ու առողջ»,- ասաց տիկին Անահիտը։
Նա նշեց, որ 10 օրը մեկ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ են հանդիպում, սակայն միշտ նույն պատասխանն են ստանում՝ «10-15 օրից նորություն կունենանք»։
«Արդեն 3 տարի 10 ամիս անընդհատ 10 օր, 15 օր հետո։ Ինչքա՞ն 10-15 օր հետո գնանք ու հետ գանք։ Ինչքա՞ն։ Այսօր էլ ենք երեկոյան հանդիպելու, տեսնենք՝ այսօր ի՞նչ է մեզ խաբելու։
Բայց մեր երեխաները գալու են»,- ասաց Ա.Ադոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մեր ազգին տանում են ոչնչացման, իսկ Փաշինյանը հեծանիվ է քշում, կինը լոբի մաքրում ու քմծիծաղում. ակցիայի մասնակից կին
- «Ամենավերջին սրբապղծությունը Հայաստանի դիահերձարաններում կատարվեց, մի մարմինը կիսեցին 4 մասի, բաժանեցին ծնողներին»
- Ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց. վերադարձնել Բաքվում պահվող հայ գերիներին կամ վերանայել COP29-ը Ադրբեջանում անցկացնելու որոշումը
- 993 ՀՀ քաղաքացիներ և ԼՂ հայեր համարվում են անհետ կորած 90-ականների սկզբից. ԱԱԾ
- ՀՀ-ում ԴՆԹ փորձաքննության իրականացում ապահովելու համար անհետ կորած անձանց հարազատներին ԱՀ ՔԿ-ն խնդրում է ներկայանալ
- Անհետ կորած զինծառայողների ծնողները կգիշերեն ՊՆ-ի շենքում
- Անհետ կորած զինծառայողների ծնողները ՊՆ շենքում են և հրաժարվում են դուրս գալ այնտեղից
- 2020-2022 թթ. ընթացքում անհետ կորած է համարվում 298 մարդ. Զառա Ամատունի
- Պատերազմում անհետ կորած Պապն այսօր կդառնար 22 տարեկան
- Արայիկ Հարությունյանը հանդիպել է զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միության անդամների հետ
- Դեռ կան աճյուններ, որոնք հուղարկավորված չեն, հարազատները չեն ընդունում ԴՆԹ արդյունքները. Ավանեսյան
- Զոհված զինծառայողների դիակներից և մասունքներից 50 ոսկրային հյուսվածքների փորձանմուշներ կուղարկեն Նիդերլանդներ՝ ԴՆԹ փորձաքննության
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին