Համոզված եմ՝ այս երեխայի նկարով ու իր հիվանդությամբ գումար են շորթում․ Արման Հայրապետյան
Արման Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Այս երեխայի նկարով ու իր հիվանդությամբ ամիսներ, եթե ոչ տարիներ շարունակ, համոզված եմ, որ գումար են շորթում:
Դա ավելի քան ակնհայտ է՝ այդ մասին տասնյակ գրառումներ է ու մեկնաբանություններ են եղել: Տարբեր էջեր են/է բացում ու բոլոր խմբերում գրում: Միշտ նույն նկարներն են, երեխան նույն տարիքում ու հնարավորինս կարեկցանք առաջացնող վիճակում: Երկրում, որտեղ ոստիկանությունը գործակալի և դավաճանների թիկնազորի դեր չի կատարում և իր բուն գործառույթներով է զբաղվում, արդեն վաղուց սրա դեմն առած կլինեին ու շորթողը ճաղերի հետևում կլիներ»: