Ցանկանում են գործարարներին ցանկացած պահի քրեական պատասխանատվության ենթարկեն. Արսեն Սարդարյան
«ՊԵԿ-ը նախաձեռնել է և կառավարությունն էլ շրջանառության մեջ է դրել խրախուսական նորմերը Քրեական օրենսգրքից վերացնելու մասին օրինագիծ։ Մասնավորապես՝ հարկերից խուսափելու նորմը և ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նորմը երկար տարիներ համարվում էին խրախուսական նորմ։ Այսինքը դրանք մեղսագրելու դեպքում գործարարը կարող էր չվճարված հարկը վճարեր, կամ պետությանը պատճառված վնասը փոխհատուցել և քրեական հետապնդումը դրանից հետ պարտադիր դադարեցվում էր»,-«Մանթաշյանց» գործարարների ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Էլ Էս Էյ» ընկերության հիմնադիր տնօրեն, փաստաբան Արսեն Սարդարյանը։
Նա տեղեկացրեց, որ ՊԵԿ-ն առաջարկում է այդ խրախուսական նորմերը հանել և քրեականացնել մաքսանենգությունը, այնինչ նախկինում դրա համար նախատեսված էր վարչական պատասխանատվություն, որը կատարվել էր օրենսդրության բարեփոխումների շրջանակում, քանի որ համարվում էր, որ քրեական գործիքները պետք է դուրս գան բիզնեսի կարգավորումից և պետությունը պետք է ավելի շատ վարչական գործիքով իր ներգործությունն ունենա։
«Այս փոփոխությունները գնահատում ենք խիստ բացասական և գտնում ենք, որ դրանք արվում է, որպեսզի գործարրներին ցանկացած պահի կարողանան պատասխանատվության ենթարկեն և քրևեական գործիքակազմով նրանց ստիպեն քրեաիրավական քաղաքականություն իրականացնող կառույցների համար ընդունելի որոշումներ կայացնել։ Այսինքը՝ քրեականացնելով դաշտը, որոշակի տեղեկություններ ունենալու դեպքում գործարարին տանել կալանքի»,-ասաց փաստաբանը։
Արսեն Սարդարյանը նշեց, որ գործարարները չեն կարող երկար կալանքի տակ մնալ, քանի որ կարող են իրենց բիզնեսը կորցնել, որովհետև այդ դեպքում գործընկերներն են հեռանում, բանկերը վարկավորման հարցում խնդիրեր են ստեղծում՝ ընդհուպ վարկերի հետքաշման գործընթաց կարող են իրականացնել։
«Այսօր գործարարի համար քրեկատարողական հիմնակում հայտնվելը կարող է այնպիսի ծանր հետևանքներ առաջացնի, որ նա նույնիսկ հարկը թաքցրած չլինելու պայմաններում, երբ տեսուչի կողմից հաշվարկի հիման վրա նրան կալանքի են տանում, վճարի այն։ Բազմաթիվ են դեպքերը, որ այդ հաշվարկները հիմնավոր չեն, երբ որ գործարարն այդտեղ ապացուցելու գործ ունի, երբ դատական պրոցեսի դեպքում միանշանակ ցույց կտա, որ իր կողմից ոչ մի հարկ էլ չի թաքցվել, բայց գործարարը ստիպված է լինում այն ընդունել, քանի որ կալանավորում գործիքակազմը կիրառում են և ինքը հասկանում է, որ կարող է ամեն ինչ կորցնել»,-ասաց Սարդարյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՊԵԿ-ը փորձում է տնտեսական խնդիրները լուծել կոշտ-կոպիտ քրեաիրավական գործիքներով, ինչը սխալ է. Սուրեն Պարսյան
- ՊԵԿ-ի օրինագիծը հեռանկարում քանդելու է գործարարներին. Արսեն Սարդարյան
- ՊԵԿ-ը նախաձեռնել է օրենսդրական առաջարկ, որով նախատեսում է Հայաստանում տարին մոտ հազար գործարարի բանտ նստեցնել. Միրաքյան
- Նայեցի սրբազանի աչքերին, ասացի՝ հավատում եմ Ձեզ,եթե խաբնվեմ, կկորցնեմ հավատը մարդկության նկատմամբ․ Անաիս Սարդարյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան