ԱՆ-ն ոչ միայն չի զբաղվում մարդկանց առողջությամբ, այլև իր հերթին վտանգում է. Պիպոյան
Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ահազանգում է՝ առողջապահության նախարարությունը ոչ միայն չի զբաղվում մարդկանց առողջությամբ, այլև իր հերթին վտանգում է։
«Հայաստանում առաջին անգամ արձանագրվել է մոծակից մարդուն փոխանցվող՝ Արևմտյան Նիլ կոչվող վիրուսը, մեկ մարդ մահացել է, շուրջ 20-ը՝ հոսպիտալացվել:
Հատկանշական է, որ պաշտոնական աղբյուրներում այս մասին տեղեկությունը բացակայում էմ, միակ լուրը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ֆեյսբուքյան էջում «Ազատություն» ռադիոկայանի թողարկած ռեպորտաժն է։ Ռեպորտաժին նախորդող և հաջորդող որևէ այլ տեղեկություն չկա, ինչը հիմք է տալիս ենթադրել, որ տեղեկությունը հանրությանը հասանելի է դարձել լրագրողի նախաձեռնությամբ։ Նույնն է թե, առողջապահության նախարարությունը փորձել է թաքուն պահել, բայց չի ստացվել։
Դեպքերը թաքցնելն ինքնին վտանգում է մարդկանց առողջությունը, քանզի, տեղեկանալով հիվանդության ախտանշանների, կանխարգելման միջոցների մասին, հանրությունը կարող է կիրառել պաշտպանիչ միջոցներ։ Հենց այսպիսին է ԱՀԿ մոտեցումը հիվանդության կանխարգելման և հաղորդակցման մասով։
Զգոնությունը բարձրացնելը ամենևին կապ չունի խուճապ տարածելու հետ, հենց Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը՝ որպես հիվանդության կանխարգելման միջոց, կարևորում է հանրային իրազեկման դերը և հորդորում կիրառել մոծակների դեմ դռների և պատուհանների ցանցեր, օգտագործել միջատներին վանող անհատական միջոցներ, կրել բաց գույնի հագուստ (երկարաթև վերնաշապիկներ և տաբատներ) և այլն։
Առողջապահության նախարարությունը պարտավոր է պարզաբանել․
• Ե՞րբ է հիվանդության կասկածով առաջին հիվանդը դիմել բուժօգնության,
• Ե՞րբ է ախտորոշվել հիվանդությունը և ի՞նչ մեթոդով (միայն կլինիկական, թե նաև լաբորատոր),
• Ինչու՞ է գրանցված դեպքերի մասին տեղեկությունը պահվել թաքուն և չի իրականացվել հանրային իրազեկում՝ այդպիսով վտանգելով հասարակությանը,
• Ինչպիսի՞ն է հիվանդության աշխարհագրությունը, կա՞ն մարզեր, որտեղ ավելի շատ դեպքեր են արձանագրվել և որտեղ հասարակությունը պետք է լինի ավելի զգոն»,- գրել է Բաբկեն Պիպոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդի առաջին դեպքն արձանագրվել է անհայտ ծագման մենինգիտ ախտորոշմամբ պացիենտի մոտ
- Հայաստանում արձանագրվել է մոծակից մարդուն փոխանցվող Արևմտյան Նիլ վիրուսը, մեկ մարդ մահացել է. «Ազատություն»
- ԵՄ-ում հայտնել են Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 69 դեպքի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան