Բաքուն ընդունելի է համարում ռուսական հարթակը Երևանի հետ բանակցությունների համար. Բայրամով
Ադրբեջանը երբեք չի հրաժարվել Հայաստանի հետ բանակցությունների տարբեր հարթակներից։ Այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Հանդիպումների ձևաչափին, բանակցային գործընթացին մենք միշտ պատրաստ ենք, և մենք երբեք չենք հրաժարվել Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա ուղիղ ձևաչափից։ մենք երբեք չեն հրաժարվել տարբեր հարթակներից։ Ռուսաստանի Դաշնությունը միշտ ընդունելի է եղել մեզ համար, և, բնականաբար, դրանից հետո մենք պատրաստ ենք օգտվել այդ հարթակից»,-ասել ՝ Ադրբեջանի ԱԳ նախարարը։
«2020 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դերը առանցքային է եղել Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը լուծելու համար պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում»,-ասել է Բայրամովը։
Նա նշել է, որ 2020-2022 թվականների հետկոնֆլիկտային կարգավորման շրջանակներում բազմաթիվ հանդիպումներ են եղել նաև ռուսական կողմի մասնակցությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան