ՊԵԿ որոշման հետևանքով կավելանա տաքսի ծառայություն մատուցող ընկերությունների ֆինանսական բեռը. Գառնիկ Դանիելյան
ՊԵԿ-ը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայություն մատուցողները պետք է միանան հարկային էլեկտրոնային համակարգին։ Պարտադիր է դառնում նաև էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը և էլեկտրոնային ՀԴՄ կտրոնի տրամադրումը։ Ուղևորափոխադրումներ իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ արտոնագիր և վճարել
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ընդգծում է, որ այս որոշման հետևանքով կավելանա տաքսի ծառայություն մատուցող ընկերությունների ֆինանսական բեռը։
«Սակայն, առավել մտահոգիչ է տաքսի ծառայություն մատուցող անհատների դրությունը։ Շատերի համար սա ապրուստի միակ միջոցն է։ Բազմաթիվ արցախցիներ ևս իրենց օրվա հացի խնդիրը լուծում են այս աշխատանքի միջոցով։
Ոչ ոք դեմ չէ, որպեսզի տաքսի ծառայություն մատուցողները ևս միանան հարկային էլեկտրոնային համակարգին։ Սակայն, մինչ նման որոշում կայացնելը հարկ էր գոնե հանդիպել այս բիզնեսի ներկայացուցիչների հետ, լսել նրանց դիտարկումները, այնուհետև ընդունել որոշումներ, որոնք կլինեն և օրինաչափ, և չեն վնասի ևս մեկ ոլորտի։
Ուշագրավ է, որ 2018-ին վարչակարգի պարագլուխը սկսեց սիրաշահել տաքսիստներին՝ իր լայվերում հայտնելով, որ անհատ տաքսու վարորդները կազատվեն հարկային որևէ պարտավորությունից, և նրանք հնարավորություն կունենան իրենց գործունեությունն իրականացնել ավելի ազատ պայմաններում։
6 տարի անց իրավիճակ է փոխվել»,- գրել է Գառնիկ Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին