Մեկ շաբաթում Երևանում հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 4300 խախտում
Օգոստոսի 12-ից 19-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4300 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 154 մեքենա։
Ոստիկանության հաղորդմամբ, մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 123, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 297 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 13, չամրակապված վարելու՝ 418, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 289, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 186, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 493 և 1530 այլ իրավախախտումներ։
134 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 119-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 56-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 282-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 57 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13754 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 249 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 211, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 845 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 54, չամրակապված վարելու՝ 3047, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 322, վարելիս հեռախոսից օգտվելու՝430, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 41, արագության գերազանցման՝ 1564 և 3890 այլ իրավախախտումներ։ 489 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1737-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 398-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 16-ը՝ բեռնատարներ, 225-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 48 անձ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին