Առաջարկում եմ [email protected] և [email protected] հասցեներին հաղորդագրություն ուղարկել. Էդգար Ղազարյան
«Մեր քաղաքացիներին սրանք սպանում են ու մնում են անպատիժ»,-ասուլիսում հայտարարեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունին և նշելով, որ որևէ մեկը պատասխանատվություն չկրեց դրա համար։
Երաժշտություն, բան է դրած էդ տեսանյութի հետ, թե վարչապետն այդ չոլում ինչպես է խմում
Հայ ժողովրդի գլխին իշխանությունների բերած ողբերգությունները չպետք է մոռանալ, ինչքան էլ փորձեն դրանք փառատոններով մոռացության մատնել։
Այդ թվում ալկաշության համահայկական փառատոնը, որի մեկնարկը տրվել է Արագածոտնի մարզի չգիտեմ, թե որ գյուղից։ Մի քանի գյուղացի որոշել են բնության գրկում խմել, տեսագրությունից երևում է, որ ոչ մի առիթ չկա, ուղղակի հավաքվել են և Նիկոլ Փաշինյանն ինչ գիտեր, որ նրանք ինչ-որ տեղում խմում են։
Ինքը առանց պաշտոնական գործի հայտնվում է այնտեղ, Գնելի հետ։ Վերջինս էլ՝ դաշտային շորեր հագած։ Բայց Գնելը գիտեր, որ նրանք այնտեղ խմելու են գնացել, նստում են խաշլամա են անում։
Այդ տեսագրության սկզբի մասը ցերեկ է, իսկ երբ Փաշինյանն ասում է, թե ինքը պետք է գնա, զբաղված է, արդեն գիշեր է։ պատկերացնում եք, թե քանի ժամ է այնտեղ խմել։
Այդ նկարահանումը պատահական չի արևվել, այլ պրոֆեսիոնալ ձևով և մոնտաժվել էր ուղեկցող երաժշտությամբ։
Երաժշտություն բան է դրած էդ տեսանյութի հետ, թե վարչապետն այդ չոլում ինչպես է խմում։
Ես առաջարկում եմ, գյուղացիներն, որ եթե նպատակ ունեն գնան բնության գիրկ խմելու, իմեյլի հասցե ասեմ գրեք՝ [email protected] և [email protected] երկու հասցեներին հաղորդագրություն ուղարկեք, որ տղամարդկանցով գնում են, ենթադրենք՝ Խաչագյոլեր խմելու, որպեսզի վարչապետը գա մասնակցի։ Դրա հետ էլ պետք է ուղարկեք տեղանքի հասցեն, հեռախոսահամարը և մի լուսանկար խմելու վայրից։
Ռուսաստանից նայում տեսնում են, որ այդպիսի հայտարարություն արած մարդը՝ Իոնիսյանը ՀՀ կառավարությունում մասնակցում է հակակոռուպցիոն խորհրդի նիստին
Պատկերացնում եք՝ պետական երկօրյա այցով Ադրբեջանում գտնվող պուտինը Ալիևի հետ պետք է քննարկեն տարածաշրջանային անվտանգության հարցերը և այդ ընթացքում Ալիևի օգտանկան Հիքմեդ Հաջիևը բերում է Ալիևին հեռախոսով ցույց է տալիս Փաշինյանի արածը, կամ Պուտինի օգնականը բերում ասում է, որ Փաշինյանը բանաստեղծություն է արտասանում։ Պուտինը կասի՝ բա երեկ խմո՞ւմ է։ Օգնականը կպատասխանի. «Այո, խմելուց հետո է գրել բանաստեղծությունը»։ Այսինքը Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները մեզ վերաբերող հարցեր են քննարկում, իսկ Փաշինյանը գնում է ալկաշության փառատոն, սիրողական լողի, «վարչապետի գավթ» փառատոն ու փառատոնների մի շարք է սկսվել մեր երկում, այդպիսի քաղաք չկա, որ փառատոն չլինի։
Էս երկիրը փառատոնների մեջ է՝ մի քեֆ-ուրախություն է, էլ դու սուս, այնպիսի տրամադրություն է, որ աշխարհրի ոչ մի երկում նման բան չկա։
2018 թվականի ադրբեջանաթուրքական հեղափոխությունից հետո ՌԴ նախագահը երբևէ Հայաստան պետական կամ պաշտոնական այցով չի եկել։
Ես ուզում եմ հիշեցնել, թե ինչ տեղի ունեցավ, երբ 2018 թվականին Պուտինն եկավ Հայաստան։ Էն ժամանակ Ռոբերտ Քոչարյանն արդեն անազատության մեջ էր գտնվում։ Այդ ընթացքում հասարակության մեջ լուր տարածեցին, որ հնարավոր է, որ Պուտինը գնա և ԱԱԾ մեկուսարանում հանդիպի Ռոբերտ Քոչարյանին։ Բնականաբար նման բան չէր կարող լինել...Բայց այդ նույն այցի ընթացքում ՌԴ դեսպանատանը Պուտինը հանդիպել էր Ռուբերտ Քոչարյանի տիկնոջը և որդուն։
Մեր հասարակության երևելի անձանցից մեկը, բոլորիս կողմից շատ սիրված «Հասարակության մեջ մեծ հեղինակություն վայելով» Դանիել Իոնիսյանը հայտարարեց, որ եթե պուտինը գնա Քոչարյանի հետ հանդիպման՝ դուռը կփակենք, ինքն էլ կմնա այնտեղ։ Պուտինը, իհարկե, անհանգստացավ դրանից, չգնաց հանդիպման և մնաց ազատության մեջ։
Բայց դրանից հետո Դանիել Իոնիսյանը ոչ թե պարսավանքի արժանացավ, թե՝ էս ինչ ես խոսում, ինչպես կարելի է պետության ղեկավարի նկատմամբ նման կարծիք արտահայտել», այլ դրանից հետո կառավարությունում սկսեց մասնակցել տարբեր քննարկումների։ Օրինակ Ռուսաստանից նայում տեսնում են, որ այդպիսի հայտարարություն արած մարդը ՀՀ կառավարությունում մասնակցում է հակակոռուպցիոն խորհրդի նիստին, ընդգրկված է սահմանադրական փոփոխությունների խորհրդի կազմում, ընդգրկված է Հասարակական խորհրդի կարզմում։ Այսինքը ինքն սկսեց ունենալ ավելի հասարակական ընդգծված դեր կառավարության կողմից։
Պատկերացրեցք, որ Այսօր պուտինն այցելել է Ադրբեջան և այնտեղ ինչ-որ «Իոնիսյան» հայտարարի, որ Պուտինին պետք է նստացնեն բանտ և հայտնվի Ադրբեջանի կառավարությւոնում... Նման բան հնարավո՞ր է։
Այդպես են ձևավորվում պորբլեմները, ողբերգությունները, դժբախտությունները հասարակական կյանքում և միջազգային հարաբերությւոններում։
Մակրոնը Հայաստանի տարածքը՝ Արցախը Ադրբեջանին հանձնող միակ եվրոպացի պաշտոնյան է
Հիմա խոսում են, որ Ֆրանսիայի նախագահը պետք է գա Հայաստան և հնարավոր է՝ Սեպտեմբերի 21-ին, անկախպության օրը, որ ընդգծի անկախության նշանակությունը։ Իհարկե, կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի՝ Իրական Հայաստանի անկախության մասին բանաստեղծությունը սովորած կգա։ Նույնիսկ այդ բանաստեղծությունը կթարգմանվի և կտպագրվի ֆրանսիական մամուլում։
Բաց ես այցին ընդառաջ ուզում եմ մի բան հիշեցնել, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր որոշմամբ փաստացի դարձավ հայ ժողովրդի ամենամեծ թշնամիներից մեկը։ Որովհետև ինքն է այն միակ եվրոպական երկրի պաշտոնյան, որը ստորագրել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ի պրահային հայտարարությունը, որով Հայաստանի սուվերեն տարածք հանդիսացող Արցախն ապօրինաբար հանձնվել է Ադրբեջանին՝ դրանով խախտելով ԵՄ-ի կողմից Հայաստանի հետ ստորագրած Եվրոպական խորհրդարնում վավերացրած Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատներում վավերացված Հայաստան-ԵՄ Սեպայի համաձայնագիրը, որտեղ հստակ կետ կա ԼՂՀ խնդրի կարգավորման մեխանիզմների վերաբերյալ։
Էմանուել Մակրոնն այն անձն է, որ ստորագրել է նաև Գրանադայի հայտարարությունը։ Այսինքը՝ Մակրոնը Հայաստանի տարածքը՝ Արցախը Ադրբեջանին հանձնող միակ եվրոպացի պաշտոնյան է։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան