Իսրայելն ընդունում է Գազայում հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկները. Բլինքեն
Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում հրադադարի մասին ԱՄՆ լրացուցիչ առաջարկներին։ «ՌԻԱ նովոստի»-ն տեղեկացնում է, որ այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Վարչապետ Նեթանյահուն հավանություն է տվել լրացուցիչ առաջարկներին, և մենք ակնկալում ենք, որ Համասը նույնը կանի», -ասել է նա:
Ինչպես նշել է Բլինքենը, Գազայի վերաբերյալ գործարքի նախագիծն արտացոլում է Սպիտակ տան նախագահ Ջո Բայդենի կողմից դեռ մայիսին հնչեցրած առաջարկները և նախատեսում է ռազմական գործողությունների փուլային դադարեցում։
Նրա խոսքով՝ նախնական զինադադարը կտևի վեց ամիս, այն ներառում է գերիների ազատ արձակում և փոխանակում, ինչպես նաև հրադադարի պայմանների շուրջ բանակցությունների մեկնարկ։
Հարակից հրապարակումներ`
- Գազայի հարցով Դոհայի բանակցությունների առաջին օրը կողմերն առաջընթաց են գրանցել
- Sky. Դոհայում սկսվել են Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները
- Գազայի դպրոցներին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին