Բոլորը զարմանում են, որ Հայաստանը պետական մակարդակով չի հնչեցնում Բաքվի անօրինականությունների մասին. Ալավերդյան
«Բողոքի ակցիաները անհրաժեշտ են, բայց բացարձակապես բավարար չեն որևէ մի բան փոխելու համար, անգամ բավարար չեն, որ Բաքվում կայանալիք COP29-ում հնչեցնել որոշ խնդիրներ»,- ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։
Նա կրկնեց, որ նման ակցիաներն անհրաժեշտ են, պետք է պահանջներ ներկայացնել՝ առնվազն հայ ազգի բարոյական պատկերը պահպանելու համար։
«Մենք 2020 թվականից ունենք Բաքվի կողմից անօրինական ձերբակալված մարդիկ, և Հայաստանի իշխանություններից կողմից անտարբերություն է», - նշեց նա:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց քաղաքացիները, անհետ կորած զինծառայողների հարազատները պահանջում են վերադարձնել Բաքվում պահվող հայ գերիներին կամ վերանայել COP29-ը Ադրբեջանում անցկացնելու որոշումը։
Լ. Ալավերդայնը չի ակնկալում, որ COP 29 կլիմայական գագաթաժողովի վայրը կփոխեն, բայց, ըստ նրա, կարելի է ինչ որ բան այտեղից կորզել։
Նա նաև նշեց, որ լավ է Հայաստանը չի մասնակցում դրան, քանի որ մասնակցությունը համաձայնություն է այդ երկրի քաղաքականության հետ։
Լ.Ալավերդյանի խոսքով, 2020 թվականից դեկտեմբերից բոլոր միջազգային հարթակներում Հայաստանը պետական մակարդակով պետք է հնչեցներ հայ գերիների հարցը։
«Բոլորը զարմանում են։ Որևէ նման դեպք չի եղել, որ երկիրն այդքան անօրինականություններ գործի, այդ դեպքում Ադրբեջանի կողմից, ու Հայաստանը պետական մակարդակով դա չհնչեցնի։ Դա խարան է մեզ բոլորի վրա։ Հայաստանի համար խարան է, տասնյակ տարիներ շարունակ դա մեր աչքը կարող են մտցնել՝ դուք չե՞ք, որ անօրինական ձերբակալված մարդկանց համար ձայն չէինք հանում»։
Հարցին՝ իսկ ինչո՞ւ հայկական կողմն անհրաժեշտ քայլեր չի անում այդ ուղղությամբ, Լ.Ալավերդյանը պատասխանեց. «Իմ համոզմունքը հայտնել եմ դեռ 2018 թվականի սեպտեմբերին։ Այսօրվա իշխանությունը եկել է հստակ ծրագրով՝ Արցախը օր առաջ ամբողջովին կամ մաս-մաս հանձնել Ադրբեջանին և Հայաստանը դարձնել Ադրբեջանի կցորդ, որն իր հերթին Թուրքիայի կցորդն է: Եվ այս տարիների ընթացքում ես ստացա իմ ասածների հստակեցումը»:
Հարակից հրապարակումներ`
- Մի ԴՆԹ համընկնումը տալիս են 6 տարբեր ընտանիքներին, մի ծնողի տվել են 3 ոտք. Անհետ կորած զինծառայողի մայր
- «Ամենավերջին սրբապղծությունը Հայաստանի դիահերձարաններում կատարվեց, մի մարմինը կիսեցին 4 մասի, բաժանեցին ծնողներին»
- Ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց. վերադարձնել Բաքվում պահվող հայ գերիներին կամ վերանայել COP29-ը Ադրբեջանում անցկացնելու որոշումը
- «COP29-ը կանցկացվի Ադրբեջանում, որն էթնիկ զտում իրականացրեց Արցախում»․ նամակներ՝ Լիբանանում հավատարմագրված դեսպաններին
- Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է COP 29 կլիմայական գագաթաժողովին
- Amnesty International-ը COP29-ին ընդառաջ Բաքվին հորդորում է ազատ արձակել բոլոր անարդարացիորեն կալանավորվածներին