Նեթանյահուն չեղարկել է թուրքական ապրանքների ներկրման սահմանափակումները
Թուրքական մամուլում տարածվում են լուրեր, համաձայն որոնց, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն չեղարկել է թուրքական ապրանքների ներկրումը սահմանափակելու մասին օրենքը:
Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ տեղեկատվության սկզբնաղբյուր հրեական «Yedioth Ahronoth» օրաթերթում նշվում է, որ Նեթանյահուն գնացել է այդ քայլին երկրի ֆինանսների նախարարության ճնշման ներքո:
Օրենքի չեղարկումը պատճառաբանվել է իսրայելական պետությանն անհրաժեշտ ապրանքների ներկրման անհնարինությամբ:
Թուրքական ապրանքների նկատմամբ իսրայելական կողմի որդեգրած բոյկոտի հետևանքով Թուրքիայից 5 մլրդ դոլար արժողությամբ ներկրումը մի քանի անգամ կրճատվել է՝ հասնելով 1.7 մլրդ դոլարի:
Նեթանյահուի նման որոշումը թուրքական մամուլում որակվել է հետևյալ կերպ. «Ցեղասպանի կողմից անսպասելի անակնկալ Թուրքիային...օրենքը չեղարկվել է»: