Պուտինը նոր հրամանագիր է ստորագել՝ ժանակավոր կացության թույլտվություն տրամադրման մասին
Պուտինը թույլ է տվել օտարերկրացիներին, որոնք ռուսերեն չեն խոսում, տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն, եթե նրանք կիսում են ավանդական ռուսական հոգևոր և բարոյական արժեքները:
«Deutsche Welle»-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի ստորագրած հրամանագրի համաձայն՝ Ռուսաստանում ժամանակավոր կացության թույլտվություն կտրամադրվի այն երկրների քաղաքացիներին, որոնց կառավարությունները պարտադրել են ապակառուցողական լիբերալ դիրքորոշումներ։ Նման օտարերկրացիները Ռուսաստանի Դաշնություն տեղափոխվելու համար նույնպես կարիք չեն ունենա իմանալու Ռուսաստանի պատմությունը և նրա օրենքները։
Այն երկրների ցանկը, որտեղ կործանարար լիբերալ դիրքորոշումներ են պարտադրվում, պետք է կազմի ՌԴ ԱԳՆ-ն։ Հրամանագրի տեքստի համաձայն՝ նույն գերատեսչությունը դիվանագիտական առաքելության ղեկավարի որոշման հիման վրա կապահովի միանվագ մուտքի արտոնագրերի տրամադրումը երեք ամիս ժամկետով։
Թե կոնկրետ ինչպես են ստուգվելու դիմորդների «ավանդական ռուսական հոգևոր և բարոյական արժեքներին» հավատարիմ մնալու հանգամանքը, չի բացատրվում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան