Եթե ուզենաք գրել, որ զոհերը ձեր պատճառով չեն եղել՝ կհիշատակեք իմ անունը․ Տաթև Վիրաբյան
44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը՝ Տաթևիկ Վիրաբյանը գրում է․
«Վերջին շրջանում մեր երկրում ինչ կատարվել է ուղիղ կապ ունի իմ անձի հետ ու ուղիղ վնաս է հասցվել ինձ եւ ես էդ ամենի կենդանի վկան եմ ։
Ինձ բռնի տեղահանել եմ իմ հայրենիքից ու թողել անտուն, իմ եղբորը զոհել են ու ժամանակներ հետո հայտարարել , որ պատերազմը կարող էր կանգնեցնել առանց զոհերի , «ժողովրդավարները» ինձ բան են նետել Ֆեյսբուքի գրառման ու հայրենիքիս հանձնմանը դեմ գնալու համար ։
Հետո ոտքիս տակ ռումբ են գցել ու ասել , որ ամեն ինչ օրինական է ։
Եթե պատմության մեջ ուզենաք գրել , որ դուք ժողովրդավար եք կողքը իմ անունը կգրեք ու կփակեք էդ սուտ գրված էջը , եթե գրեք , որ դուք հողատու չեք կգրեք իմ անունը ու կփակեք էդ սուտ էջը , եթե նախկիններին մեղադրեք էն բանում որ երկրում սոված մարդիկ են եղել ու նրանք քեֆ են արել կողքից կհիշեք ինձ , որ ձեր պատճառով առանց աշխատանք սոված եմ մնացել ու դուք ռեխներդ բաց հեծանիվ եք քշել ։
Եթե ուզենաք գրել, որ զոհերը ձեր պատճառով չեն եղել՝ կհիշատակեք իմ անունը, որ բազմաթիվ դրվագների եմ ականատես եղել ու եթե ասեք, որ ազգը չի կռվել կհիշեք կռված եղբայրներիս անունները։
Եթե ուզենաք նորից դատել՝ կհիշեք Աստծուն, հետո՝ կվախենաք ինձանից, որ չկտորվող հային մի օր պատասխան են տալիս ճիվաղները»։