32-ամյա երիտասարդը հրդեհել է համագյուղացու խոտի դեզը
Օգոստոսի 17-ի գիշերը, ժամը 4.06-ին, ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հերհեր բնակավայրում խոտի դեզ է այրվում:
Ոստիկանության Վայքի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Պարզվել է, որ գյուղի բնակիչներից մեկի անասնագոմի բակում այրվել են նրան պատկանող խոտի 1800 հակերը, նաև վնասվել է մետաղյա թիթեղի ծածկը: Տուժողին պատճառվել էր 1 միլիոն 440 հազար դրամի վնաս:
Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են արարքը կատարողի ինքնությունը:
Ոստիկանության հաղորդմամբ, նույն գյուղի բնակիչ 32-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:
Հանգամանքները պարզվում են:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին