Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով վնաս կրած և զոհված անդամ ունեցող ընտանիքները սոցիալական աջակցություն կստանան
Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով բնակելի անշարժ գույքի վնաս կրած և զոհված անդամ ունեցող ընտանիքներին պետության կողմից կտրամադրվի սոցիալական աջակցություն նաև նրանց պատկանող ոչ բնակելի, սակայն կենսապահովման և կենսագործունեության նպատակով փաստացի օգտագործված շինությունների (անասնաշենքեր, հացատներ, մառաններ, անհատական օգտագործման ավտոտնակներ, այգետնակներ և այլն) վնասման դեպքում։
Ըստ այդմ՝
Լոռու մարզի Ալավերդի համայնքի և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրերի դեպքում՝
• փաստացի օգտագործած 5 և ավելի քմ մակերեսով շինության վնասման հիմքով՝ յուրաքանչյուր ընտանիքի հաշվարկով՝ 200,000 դրամի չափով,
Լոռու մարզի Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերի և Դիլիջան ու Իջևան համայնքների դեպքում՝
• փաստացի օգտագործած 5 և ավելի քմ մակերեսով շինության վնասման հիմքով՝ յուրաքանչյուր ընտանիքի հաշվարկով՝ 150,000 դրամի չափով,
բոլոր տուժած համայնքներում և բնակավայրերում՝
• փաստացի օգտագործած մինչև 5 քմ մակերեսով շինության վնասման հիմքով՝ յուրաքանչյուր ընտանիքի հաշվարկով՝ 50,000 դրամի չափով:
ԱՍՀՆ տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ աջակցությունը վերաբերում է միայն այն շինություններին, որոնք փաստացի օգտագործվել են ընտանիքների կենսապահովման և կենսագործունեության նպատակով՝ հաշվի առնելով, որ որպես ձեռնարկատիրական (տնտեսական) գործունեության տարածք օգտագործված շինությունների դեպքում Կառավարությունը հաստատել է տնտեսվարողների աջակցության այլ կարգ։
Հարակից հրապարակումներ`
- Թումանյանի տարածաշրջանում աղետի հետևանքով վնասված գազաբաշխման ցանցը վերականգնվել է
- Քննարկվում է հեղեղումներից տուժած բնակիչներին և տնտեսվարողներին փոխհատուցում տրամադրելու կարգը
- Աղետի գոտում մի քանի տասնյակ կենդանիների մարմինները նեխած են եղել. ՍԱՏՄ
- Աղետի գոտում 6-7 խոշոր կամուրջներ երթևեկության համար պիտանի չեն, պետք է նորերը կառուցվեն. Գնել Սանոսյան
- Աղետի հետ կապված կարևոր է տեղում իմանալ՝ ինչ խնդիրներ են լուծվել, ինչ խնդիրներ չեն լուծվել. Բագրատ Սրբազանը մեկնում է Վանաձոր
- Աղետի գոտում գույքագրման աշխատանքներն 90 տոկոսով ավարտվել են. Լոռու մարզպետարան
- Հեղեղումների հետևանքով ինտերնետ և հեռախոսային կապը գործում է խափանումներով
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան