Հայաստանի համար ՀԱՊԿ-ում համագործակցությանը վերադառնալու դռները բաց են. ՌԴ ԱԳՆ
Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ում լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը։
«Այս փուլում Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում լիարժեք համագործակցությանը վերադառնալու դռները բաց են, հուսով ենք, որ հայ գործընկերները, հաղթահարելով իրենց կասկածները, ևս մեկ անգամ կցուցաբերեն իրենց հավատարմությունը շահագրգիռ համատեղ աշխատանքին՝ ելնելով բարեկամ Հայաստանի ռազմավարական շահերից»,- ՌԻԱ Նովոստիին ասել է Աղասանդյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի նկատմամբ պարտավորությունները չեն փոփոխվել. Միքայել Աղասանդյան
- ՀԱՊԿ-ն արձագանքել է Կուրսկի շրջանի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակմանը
- Հայաստանը չի մասնակցի Ղրղզստանում անցկացվելիք ՀԱՊԿ զորավարժություններին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան