Նորաշեն արգելոցի ջրային տարածքներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 209 հատ խեցգետնաորսիչ
Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցների կողմից շարունակվում են ձեռնարկվել կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումներ: Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։
«Միջոցառումների արդյունքում սույն թվականի օգոստոսի 20-ին Նորաշեն արգելոցի ջրային տարածքներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 209 հատ խեցգետնաորսիչ և 74 հատ ձկնորսական ցանց:
Փաստի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն, խեցգետինները բաց են թողնվել լիճ:
Իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ»,- հայտնում են նախարարությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները